Գտնված: 14

Գործունեության կոդեր

EՋրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եվ վերամշակում
36.00.0
Sales tax 10%micro / 0%
Ջրի հավաքում, մշակում և բաշխում
37.00.0
Sales tax 10%micro / 0%
Կոյուղի
38.11.0
Sales tax 10%micro / 0%
Ոչ վնասակար թափոնների հավաքում
Այս ենթադասը ներառում է` - աղբի բաքերից, աղբարկղերից, աղբատար մեքենաների և այլ միջոցով կենցաղային և արդյունաբերական ոչ վնասակար չտեսակավորված աղբի հավաքում, երբ աղբը պարունակում է վերականգնման ենթակա տարբեր նյութեր - կրկնակի օգտագործման համար պիտանի նյութերի հավաքում - հասարակական վայրերում տեղադրված աղբարկղերից աղբի տեղափոխում - շենքերի և շինությունների քանդման արդյունքում առաջացած աղբի տեղափոխում - շինարարական աղբի հավաքում և հեռացում - մանածագործական արտադրամասերի թափոնի հավաքում և հեռացում - ոչ վնասակար թափոնների տեղափոխման հարմարանքների շահագործում: Բացառվում է` - վնասակար թափոնների հավաքումը, տես 38.12.0 - ոչ վնասակար թափոնների թաղումը, տես 38.21 - նյութերի վերականգնման նպատակով (օրինակ` թղթի, պլաստմասսայի, խմիչքների դատարկ տարողությունների, մետաղների և այլնի) չտեսակավորված թափոնների տեսակավորման և մշակման սարքավորանքի շահագործումը, տես 38.32.0
38.12.0
Sales tax 10%micro / 0%
Վնասակար թափոնների հավաքում
38.21.1
Sales tax 10%micro / 0%
Ոչ վնասակար թափոնների մշակում
38.21.2
Sales tax 10%micro / 0%
Ոչ վնասակար թափոնների մշակում այլ եղանակով, կենսագազի արտադրություն
38.21.3
Sales tax 10%micro / 0%
Ոչ վնասակար թափոնների մշակում այլ եղանակով, կենսաէթանոլի արտադրություն
38.21.4
Sales tax 10%micro / 0%
Ոչ վնասակար թափոնների ոչնչացում
38.21.5
Sales tax 10%micro / 0%
Ոչ վնասակար թափոնների մշակում և ոչնչացում այլ եղանակով, այլ կողմնակի մթերքի արտադրություն
38.21.6
Sales tax 10%micro / 0%
Էլեկտրաէներգիայի և այլ էներգիայի արտադրություն կենսազանգվածի կիրառմամբ
38.22.0
Sales tax 10%micro / 0%
Վնասակար թափոնների մշակում և ոչնչացում
Այս ենթադասը ներառում է պայթուցիկ, օքսիդիչ, դյուրավառ, թունավոր, գրգռիչ, վնասակար, քաղցկեղածին, քայքայիչ, վարակիչ նյութեր պարունակող, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար այլ պինդ և ոչ պինդ թափոնների վերացումը` նախապես դրանք ենթարկելով մշակման՝ - վնասակար թափոնների մշակման կայանքների շահագործում - վարակված կենդանիների` կենդանի ու սատկած, մշակում և ոչնչացում - վնասակար թափոնների այրում - օգտագործված ապրանքների (օրինակ` սառնարանների) մշակում` վնասակար նյութերի ոչնչացման նպատակով - օգտագործված ճառագայթաակտիվ միջուկային վառելիքի կամ այլ ճառագայթաակտիվ թափոնների (հիվանդանոցներից կամ այլ տեղերից տեղափոխման ընթացքում տրոհման ենթակա ճառագայթաակտիվ թափոնները) մշակում, ոչնչացում կամ պահում - օգտագործված միջուկային վառելիքի հերմետիկացում, այլ մշակում և նախապատրաստում պահման համար: Բացառվում է` - միջուկային վառելիքի վերամշակումը, տես 20.13.1 - ոչ վնասակար թափոնների այրումը, տես 38.21 - բնահողի, ջրի ակտիվազերծումը, թունավոր նյութերի թունազերծումը, տես 39.00.0
38.31.0
Sales tax 10%micro / 0%
Ջարդոնի մասնատում
38.32.0
Sales tax 10%micro / 0%
Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար
Այս ենթադասը ներառում է մետաղական և ոչ մետաղական ջարդոնի, այլ թափոնների վերամշակումը՝ սովորաբար մեխանիկական և քիմիական եղանակներով երկրորդային հումքի ստացման համար, ինչպես նաև թափոնների ընդհանուր զանգվածից վերականգնման ենթակա նյութերի անջատումը և տեսակավորումը (առաջին փուլ) և վերամշակման ենթակա խառը նյութերի` թղթի, պլաստմասսայի, օգտագործված տարողությունների և այլնի տեսակավորումը (երկրորդ փուլ)՝ - հին ավտոմեքենաների, լվացքի մեքենաների, հեծանիվների և այլ մետաղական ջարդոնի մեխանիկական մանրացում - խոշորաչափ մետաղե արտադրատեսակների (օրինակ` երկաթուղային վագոնների) մեխանիկական կտրատում - օգտագործման ոչ ենթակա տրանսպորտային միջոցների, մետաղական թափոնի մանրատում - ջարդոնի մեխանիկական մշակում, կտրատում և մամլում` ծավալների փոքրացման նպատակով - լուսանկարչության թափոններից` սևեռակիչներից, լուսանկարչական ժապավեններից և թղթից մետաղների վերականգնում - երկրորդային հումքի ստացման համար ռետինի վերամշակում (օրինակ` օգտագործված դողերի), - երկրորդային հումքի ստացման համար պլաստմասսաների տեսակավորում և մանրացում` խողովակների, ծաղկամանների, սալերի և համանման արտադրատեսակների արտադրությունում օգտագործման նպատակով - պլաստմասսե և ռետինե թափոնների մշակում (մաքրում, հալում, աղում) և վերածում հատիկների - ապակու ջարդում, լվացում, տեսակավորում - երկրորդային հումքի ստացման նպատակով այլ մնացուկների և թափոնների մանրացում, մաքրում, տեսակավորում - օգտագործված սննդային յուղերի ու ճարպերի մշակում և վերածում երկրորդային հումքի, տնային և գյուղատնտեսական կենդանիների կերերի արտադրության համար - երկրորդային հումքի ստացման նպատակով սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի արտադրության այլ թափոնների և մնացուկների վերամշակում: Բացառվում է` - սեփական կամ ոչ սեփական արտադրության երկրորդային հումքից նոր պատրաստի արտադրանքի արտադրությունը` օրինակ մշակված լաթերից մանվածքի մանումը, թղթի թափոնից թղթազանգվածի ստացումը, դողերի վերականգնումը, տես բաժին C-ի համապատասխան դասերը - միջուկային վառելիքի վերամշակումը, տես 20.13.1 - թուջի կամ պողպատի ջարդոնի վերահալումը, տես 24.10.0 - տարբեր տեսակի թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.2 - ոչ վնասակար թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.21 - հետագա օգտագործման նպատակով, օրինակ` կոմպոստի արտադրության համար, օրգանական թափոնների մշակումը, տես 38.21 - էներգիայի ստացման համար ոչ վնասակար թափոնների այրումը, տես 38.21 - հիվանդանոցներից կամ այլ տեղերից տեղափոխման ընթացքում տրոհման ենթակա ճառագայթաակտիվ թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.22.0 - թունավոր, աղտոտված թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.22.0 - վերականգնված նյութերի մեծածախ առևտուրը, տես 46.77
39.00.0
Sales tax 10%micro / 0%
Թափոնների վնասազերծում և այլ մշակում
Այս ենթադասը ներառում է` - աղտոտված բնահողի, մակերևութային ու գրունտային ջրերի ակտիվազերծում, որն իրականացվում է տեղում կամ աղտոտված տարածքից դուրս` կիրառելով մեխանիկական, քիմիական կամ կենսաբանական մեթոդները - արդյունաբերական գործարանների կամ տարածքների, ներառյալ միջուկային կայանքները և տարածքը, ակտիվազերծում - պատահական աղտոտված մակերևութային ջրերի ակտիվազերծում և մաքրում, աղտոտվածքի հավաքման կամ քիմիկատների մշակման միջոցով - հողի մակերևույթից, մակերևութային ու գրունտային ջրերում, ծովերում և օվկիանոսներում, ներառյալ առափնյա ջրերը, նավթային աղտոտվածքների մաքրում - անկիզաքարի, կապարաներկերի և այլ թունավոր նյութերի վնասազերծում - աղտոտվածքների վնասազերծման այլ մասնագիտացված ծառայություններ: Բացառվում է` - գյուղատնտեսությունում վնասատուների հետ պայքարը, տես 01.61 - ջրամատակարարման համար ջրի մաքրումը, տես 36.00 - ոչ վնասակար թափոնների մշակումը և վերացումը, տես 38.21 - վնասակար թափոնների մշակումը և վերացումը, տես 38.22 - փողոցների, հրապարակների, մայրուղիների և համանման տարածքների մաքրումը և ջրումը, տես 81.29

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.