Գտնված: 17

Անշարժ գույքի վարձակալության և հոնորարների կոդեր

Անշարժ գույքի վարձակալության և կառավարման կոդեր (68.20.*, 68.31.0, 68.32.*) և 77.* խումբ (վարձակալություն, լիզինգ, ներառյալ ԳԲՀ հոնորարներ)՝ 10% շրջանառության հարկի դրույքով։

LԱնշարժ գույքի հետ կապված գործունեություն
L68.20.1
Sales tax 10%
Սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ
Այս ենթադասը ներառում է` - սեփական կամ վարձակալված անշարժ գույքի` բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների, հողի, ոչ բնակելի շենքերի և շինությունների, ներառյալ ցուցասրահները, պահեստային և առևտրային սրահները, հանձնում վարձակալության - տների, կահավորված կամ չկահավորված բնակարանների սպասարկում և տրամադրում համեմատաբար երկարատև բնակության համար` սովորաբար ամսական կամ տարեկան կտրվածքով - սեփական գործունեության համար օբյեկտների շինարարության հետ կապված նախապատրաստական աշխատանքները - շարժական բնակելի տնակների, բնակատեղերով տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար հողատարածքի շահագործում: Բացառվում է` - ոչ հիմնական բնակության համար հյուրանոցների, կահավորված սենյակների, գյուղացիական տնակների, լեռնատնակների, վրանային ճամբարների և այլ բնակատեղերի տրամադրումը, տես 55 հատվածը
L68.20.2
Sales tax 10%
Հանրակացարանների գործունեություն
L68.31.0
Sales tax 10%
Անշարժ գույքի գործակալություններ
L68.32.1
Sales tax 10%
Համատիրությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների շահագործման կառավարչական ծառայություններ - բնակարանային վարձավճարների հավաքագրում: Բացառվում է` - իրավաբանական գործունեությունը, տես 69.10.0 - սպասարկման օժանդակ ծառայությունների մատուցումը` բոլոր տեսակի շենքերի ներքին տարածությունների ընդհանուր մաքրումը, հավաքումը, թեթև նորոգումը, անվտանգության և պաշտպանության ապահովումը և այլ, տես 81.10.0
L68.32.2
Sales tax 10%
Անշարժ գույքի կառավարում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
NՎարչարարական եվ օժանդակ գործունեություն
N77.11.0
Sales tax 10%
Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ
N77.12.0
Sales tax 10%
Բեռնատար մեքենաների վարձույթ և լիզինգ
N77.21.0
Sales tax 10%
Զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների վարձույթ: Բացառվում է` - զբոսաշրջության նավերի և առագաստանավերի վարձույթը, անձնակազմով, տես 50.10, 50.30 - տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22 - ուրիշ խմբավորումներում չներառված այլ կենցաղային և անձնական պարագաների վարձույթը, տես 77.29 - հանգստի և զվարճության վայրերի մաս կազմող սարքավորանքի վարձույթը, տես 93.29
N77.22.0
Sales tax 10%
Տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթ
Այս ենթադասը ներառում է` - տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների վարձույթ
N77.29.0
Sales tax 10%
Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - տնային տնտեսությունների, կազմակերպությունների և արդյունաբերական կազմակերպությունների համար բոլոր այլ արտադրատեսակների (բացի զվարճանքի և սպորտի պարագաներից) վարձույթ և լիզինգ` մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի և ամսագրերի, արտադրատեսակների ինքնուրույն պատրաստման համար (որպես նախասիրություն), այդ թվում` տան, բնակարանի նորոգման համար մեքենաների և սարքավորանքի, ծաղիկների և մշակաբույսերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի: Բացառվում է` - մարդատար ավտոմոբիլների, թեթևաքաշ փոխադրամիջոցների, բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների վարձույթը և լիզինգը առանց վարորդի, տես 71.1 - զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթը և լիզինգը, տես 77.21.0 - տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22.0 - գրասենյակային կահույքի վարձույթը, տես 77.33.0 - մոտոցիկլների և բնակելի ճամփորդական մեքենաների վարձույթը առանց վարորդի, տես 77.39.0 - բանվորական հագուստի, սպիտակեղենի և համանման արտադրատեսակների վարձույթը լվացքատներում, տես 96.01.0
N77.31.0
Sales tax 10%
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - 28.30 դասում ներառված սարքավորանքի, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները և այլ մեքենաների և սարքավորանքի վարձույթ, առանց գործարկուի (օպերատորի): Բացառվում է` - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 01.61, 02.40
N77.32.0
Sales tax 10%
Շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի, այդ թվում` ամբարձիչ կռունկով բեռնատարները, վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - շինարարական փայտամածերի, լաստակների վարձույթ, առանց տեղադրման և հավաքակցման: Բացառվում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 43
N77.33.0
Sales tax 10%
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ համակարգիչները, վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային սարքերի, էլեկտրոնային հաշվասարքերի և այլ), գրասենյակային կահույքի վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
N77.34.0
Sales tax 10%
Ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
N77.35.0
Sales tax 10%
Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի` ինքնաթիռների, տաք օդով օդապարիկների և այլն, վարձույթ և լիզինգ առանց անձնակազմի: Բացառվում է` - օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթը անձնակազմով, տես 51 հատվածը
N77.39.0
Sales tax 10%
Այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների վարձույթ և լիզինգ, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - արդյունաբերության ոլորտում որպես արտադրական միջոցներ շահագործվող այլ մեքենաների և սարքավորանքի` շարժիչների և տուրբինների, հաստոցների, լեռնագործական և նավթարդյունահանման ոլորտներում շահագործվող մեքենաների և սարքավորանքի, կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - ցամաքային տրանսպորտային միջոցների (բացի ավտոմեքենաներից) և սարքավորանքի` մոտոցիկլների, ավտոֆուրգոնների, բնակելի ճամփորդական մեքենաների, կցանքների վարձույթ և լիզինգ առանց վարորդի - բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ - բեռնահարթակների վարձույթ - բնակելի կամ գրասենյակային բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ - կենդանիների (նժույգների, կենդանիների հոտի) վարձույթ: Բացառվում է` - հեծանիվների վարձույթը, տես 77.21.0 - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.31 - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.32 - գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ հաշվողական տեխնիկան, վարձույթը և լիզինգը, տես 77.33
N77.40.0
Sales tax 10%
Մտավոր սեփականության և համանման արտադրանքի, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները, լիզինգ
Այս ենթադասը ներառում է գործունեություն, որն այլ անձանց թույլ է տալիս օգտագործել մտավոր սեփականությունը և համանման արտադրանքը, վճարելով այդ արտադրանքի սեփականատերերին փոխհատուցումը կամ լիցենզիոն վճարները (օրինակ` բնական պաշարների շահագործման իրավունքի համար վճարումներ): Այդ տեսակի արտադրանքի լիզինգը կարող է լինել տարբեր ձևերի` վերարտադրման (պատճենահանման) թույլտվություն, գործունեության (արտադրության) ընթացքում նորարարությունների կիրառում (օրինակ` նոր տեխնոլոգիաների), ֆրանչայզինգի պայմաններով արտադրական գործունեության իրականացում և այլն: Մտավոր սեփականության օգտագործման իրավունքի սեփականատերը պարտադիր չէ, որ լինի այդ արտադրանքի հեղինակը: Այս ենթադասը ներառում է` - մտավոր սեփականության լիզինգ, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման - փոխհատուցումների կամ լիցենզիոն վճարումների ստացում արտոնագրված մշակումների, նոր տեխնոլոգիաների և այլ մտավոր սեփականության, ապրանքանիշերի, ֆիրմային նշանների (բրենդերի), օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքների և գնահատականների, ֆրանչայզինգի պայմանագրերով նախատեսված և համանման արտադրանքի օգտագործման իրավունքի համար: Բացառվում է` - հրատարակության իրավունքի ձեռքբերումը, տես 58 և 59 հատվածները - հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման թողարկումը, բազմացումը և տարածումը տես 58 և 59 հատվածները - անշարժ գույքի հանձնումը վարձակալության, տես 68.2 - գույքի (նյութական առարկաների) վարձույթը, տես 77.1, 77.2, 77.3

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.