Արհեստակցական միությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- միությունների գործունեություն, որոնց անդամները հիմնականում վարձու աշխատողներ են և իրենց շահերն են ներկայացնում գլխավորապես աշխատավարձի ու աշխատանքի պայմանների հետ կապված հարցերի վերաբերյալ և միության միջոցով միասնական գործողություններ են ձեռնարկում իրենց նպատակներին հասնելու համար
- մեկ կազմակերպության արհմիությունների, հարակից ճյուղերը միավորող արհմիությունների, մասնագիտական, ճյուղային, կառուցվածքային և այլ սկզբունքներով միավորված աշխատանքային կազմակերպությունների արհմիությունների գործունեություն:
Բացառվում է՝
- նշված կազմակերպությունների ուսուցման գործունեությունը, տես 85 հատվածը