Գտնված: 1

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

QԱռողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում
86.90.0
Առողջապահության բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է մարդու առողջության պահպանմանն ուղղված գործունեությունը, որն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, միջին բժշկական անձնակազմի կողմից: Նշված գործունեությունն իրականացվում է կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, տարեցների խնամատարական կացարաններին կից կազդուրիչ կենտրոններում, բժշկական հաստատություններում (ոչ հիվանդանոցներում) հատկացված կաբինետներում կամ ծառայություններից օգտվողների տանը: Այս ենթադասը ներառում է` - մանկաբարձների, սանիտարների, ֆիզիոթերապևտ-տեխնիկների ծառայություններ - օպտոչափության, հիդրոթերապիայի, բուժական մերսման, աշխատաբուժության, լեզվական արատների, ոտքերի հիվանդությունների բուժման, հոմեոպաթիայի, ասեղնաբուժության և այլ բնագավառներում միջին բժշկական անձնակազմի գործունեություն - ատամնաբուժության բնագավառում միջին բժշկական անձնակազմի գործունեություն` դպրոցներին կից կաբինետներում աշխատող բուժքույրերի, այդ թվում` բերանի խոռոչի հիգիենիստների գործունեությունը (այն իրականացվում է բժիշկ ատամնաբույժից առանձնացված, սակայն նրա պարբերաբար հսկողությամբ) - բժշկական լաբորատորիաների` ռենտգենյան և լուսադիտման ախտորոշական կենտրոնների, արյան, փոխպատվաստման համար օրգանների, սերմնահեղուկի բանկերի գործունեություն - շտապ բուժօգնության ծառայություններ, հիվանդների տեղափոխում տարբեր սանիտարական տրանսպորտային միջոցներով, այդ թվում` ինքնաթիռներով: Բացառվում է` - ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, տես 32.50 - հիվանդների տեղափոխումը ոչ սանիտարական տրանսպորտային միջոցներով, առանց բժշկական անձնակազմի հսկողության, տես 49, 50, 51 հատվածները - ոչ բժշկական լաբորատորիաների գործունեությունը, տես 71.20 - սննդի հիգիենայի բնագավառում ստուգումների անցկացման ծառայությունները, տես 71.20 - տնային պայմաններում հիվանդների խնամքի ծառայությունների մատուցումը, տես 87.10

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.