Առաջնային բժշկական օգնություն
Այս ենթադասը ներառում է թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից կանխարգելիչ, խորհրդատվական և բուժական ծառայությունների մատուցումը՝
- բժշկական ընդհանուր պրակտիկա
- մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
- մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա
- ընտանեկան բժշկությո:
ւն Բացառվում է`
- հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0
- ստոմատոլոգիական պրակտիկան, տես 86.23.0
- միջին բժշկական անձնակազմի` մանկաբարձուհիների, բուժքույրերի, ֆիզիոթերապևտների գործունեությունը, տես 86.90.0
Մասնագիտացված բժշկական օգնություն
Այս ենթադասը ներառում է`
- մասնագիտացված արտահիվանդանոցային բժշկական օգնություն` նեղ մասնագետների կողմից խորհրդատվական և բուժական ծառայությունների մատուցում
- ընտանիքի պլանավորման կենտրոնների` ստերջացման, հղիության ընդհատման գործունեություն, առանց կացության պայմանների ապահովման :
Բացառվում է`
- հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0
- ստոմատոլոգիական պրակտիկան, տես 86.23.0
- միջին բժշկական անձնակազմի` մանկաբարձուհիների, բուժքույրերի, ֆիզիոթերապևտների գործունեությունը, տես 86.90.0
Ստոմատոլոգիական պրակտիկա
Այս ենթադասը ներառում է`
- ընդհանուր և մասնագիտացված բնույթի ստոմատոլոգիական գործունեություն` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ ծառայություններ
- ստոմատոլոգիական օրթոպեդիկ և վիրաբուժական ծառայություններ:
Բացառվում է`
- ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, տես 32.50.0
- հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0
- ստոմատոլոգիական միջին անձնակազմի` հիգիենիստների, բուժքույրերի ծառայությունները, տես 86.90.0