Գտնված: 4

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

PԿրթություն
85.42.1
Բակալավրի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է բարձրագույն ուuումնական հաuտատություններում միջնակարգ կրթության և միջին մաuնագիտական կրթության հիմքի վրա բարձր մաuնագիտական որակավորման կադրերի պատրաuտմանը և վերաորակավորմանն ուղղված բարձրագույն մաuնագիտական կրթությունը, բակալավրի կրթական ծրագրերի իրականացում/բակալավրի որակավորում՝ առաջին աստիճան: Բակալավրի ուսուցումն ամփոփվում է բակալավրի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ՝ բակալավրի ավարտական աշխատանքի պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորման աստիճան:
85.42.2
Մագիստրոսի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է մագիստրոսի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի խոր մասնագիտական գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ աշխատելու և (կամ) ասպիրանտուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև՝ հետազոտական գործունեություն իրականացնելու համար, մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացում/մագիստրոսի որակավորում՝ երկրորդ աստիճան: Մագիստրոսի ուսուցման համար նախապայման է բակալավրի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը: Մագիստրոսի ուսուցումն ամփոփվում է մագիստրոսի աստիճանի ամփոփիչ ատեստավորմամբ՝ մագիստրոսական ավարտական աշխատանքի (նախագիծ, թեզ և այլն) պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորման աստիճան:
85.42.3
Դիպլոմավորված մասնագետի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն
Դիպլոմավորված մասնագետի ուսուցումը բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով
85.42.4
Հետբուհական մասնագիտական կրթություն
Այս ենթադասը ներառում է հետբուհական մաuնագիտական կրթությունը, որն իրականացվում է բարձրագույն ուuումնական հաuտատությունների և գիտական կազմակերպությունների աuպիրանտուրայում, ինտերնատուրայում, oրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական oրդինատորի կրթական ծրագրերով: Հետբուհական մաuնագիտական կրթության նպատակը` բարձրագույն մաuնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումը: Ասպիրանտական ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում խոր և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար: Ասպիրանտի ուսուցման համար նախապայման է մագիստրոսի որակավորման աստիճանը կամ դրան համարժեք որակավորումը, բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժշկի: Ասպիրանտի ուսուցումն ամփոփվում է ատենախոսության պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած և ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան:

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.