Տարրական կրթություն
Այս ենթադասը ներառում է տարրական հանրակրթական ծրագրի իրականացումը՝ հանրակրթության առաջին աստիճանը:
Այն իրականացվում է եռաuտիճան միջնակարգ հանրակրթական դպրոցի 1-4-րդ դաuարաններում կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներառական կրթության կազմակերպմամբ:
Այս ենթադասը ներառում է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական (hամընդհանուր ներառական կրթության համակարգում) հատուկ ուսումնական հաuտատություններում՝ հատուկ ծրագրերով:
Բացառվում է՝
- մեծահասակների ուսուցումը, ինչպես դա սահմանված է 85.5 խմբում
- երեխաների, ներառյալ դպրոցական հասակի երեխաները, շուրջօրյա խնամքը, առանց ուսուցման, տես 88.91