Պաշտպանության գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- ռազմական պաշտպանության հարցերի և ցամաքային, ծովային, օդային ու տիեզերական զինված ուժերի` այդ թվում` բանակի մարտական ուժերը, նավատորմը և ռազմաօդային ուժերը, ինժեներական և տրանսպորտային զորքերը, կապը, հետախուզությունը, նյութատեխնիկական մատակարարումը, շտաբերի անձնակազմը և այլ ոչ ռազմական ստորաբաժանումները, ազգային անվտանգության պահեստային և օժանդակ ուժերը, ռազմական տեխնիկայով, զինամթերքով և հանդերձանքով, ինժեներատեխնիկական կառույցներով ապահովումը, դաշտային պայմաններում բանակի զինված ուժերի անձնակազմի բուժսպասարկման գործունեությունը, ղեկավարում, հսկում և կարգավորում
- քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ կապված հարցերի ղեկավարում, հսկում, աջակցում
- աջակցություն արտակարգ իրավիճակների վերացման և քաղաքացիական հիմնարկների ու բնակչության մասնակցությամբ վարժանքների անցկացման հետ կապված պլանների մշակմանը
- պետության պաշտպանունակության ամրացմանն ուղղված բազմանպատակային ծրագրերի ղեկավարում:
Բացառվում է՝
- գիտահետազոտական գործունեությունը, տես 72 հատվածը
- օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ցուցաբերումը, տես 84.21.0
- խաղաղ ժամանակ տեղի ունեցող աղետների դեպքում բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովումը, տես 84.24.0
- կրթության բնագավառում ռազմական դպրոցների, ուսումնարանների, ինստիտուտների, ակադեմիաների կողմից իրականացվող գործունեությունը, տես 85.4
- զինվորական հոսպիտալների գործունեությունը, տես 86.10.0