Շենքերի և արդյունաբերական շինությունների մասնագիտացված մաքրում
Այս ենթադասը ներառում է`
- բոլոր տեսակի շենքերի, այդ թվում` հիմնարկների, գրասենյակների, գործարանների, խանութների, ինստիտուտների, այլ առևտրային և մասնագիտական կազմակերպությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրում
- մաքրման մասնագիտացված ծառայությունների մատուցում` լուսամուտների, ծխնելույզների, բուխարիների, վառարանների, օդափոխման հորանների, աղբայրոցների, ջրաջեռուցիչների (բոյլերների), արտանետիչ խողովակների մաքրում
- արդյունաբերական սարքավորանքի մաքրում
- շենքերի, այդ թվում` արդյունաբերական սարքավորանքով, այլ մաքրման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
Բացառվում է`
- գոլորշիով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարումը, տես 43.99