Գտնված: 9

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

NՎարչարարական եվ օժանդակ գործունեություն
77.31.0
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - 28.30 դասում ներառված սարքավորանքի, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները և այլ մեքենաների և սարքավորանքի վարձույթ, առանց գործարկուի (օպերատորի): Բացառվում է` - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 01.61, 02.40
77.32.0
Շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի, այդ թվում` ամբարձիչ կռունկով բեռնատարները, վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - շինարարական փայտամածերի, լաստակների վարձույթ, առանց տեղադրման և հավաքակցման: Բացառվում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 43
77.33.0
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ համակարգիչները, վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային սարքերի, էլեկտրոնային հաշվասարքերի և այլ), գրասենյակային կահույքի վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
77.34.0
Ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի` առևտրային նավերի և համանման ջրային տրանսպորտային միջոցների վարձույթ և լիզինգ առանց անձնակազմի: Բացառվում է` - ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթը անձնակազմով, տես 50 հատվածը - զբոսանավակների վարձույթը, տես 77.21.0
77.35.0
Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է` - օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի` ինքնաթիռների, տաք օդով օդապարիկների և այլն, վարձույթ և լիզինգ առանց անձնակազմի: Բացառվում է` - օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթը անձնակազմով, տես 51 հատվածը
77.39.0
Այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների վարձույթ և լիզինգ, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - արդյունաբերության ոլորտում որպես արտադրական միջոցներ շահագործվող այլ մեքենաների և սարքավորանքի` շարժիչների և տուրբինների, հաստոցների, լեռնագործական և նավթարդյունահանման ոլորտներում շահագործվող մեքենաների և սարքավորանքի, կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի) - ցամաքային տրանսպորտային միջոցների (բացի ավտոմեքենաներից) և սարքավորանքի` մոտոցիկլների, ավտոֆուրգոնների, բնակելի ճամփորդական մեքենաների, կցանքների վարձույթ և լիզինգ առանց վարորդի - բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ - բեռնահարթակների վարձույթ - բնակելի կամ գրասենյակային բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ - կենդանիների (նժույգների, կենդանիների հոտի) վարձույթ: Բացառվում է` - հեծանիվների վարձույթը, տես 77.21.0 - գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.31 - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.32 - գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ հաշվողական տեխնիկան, վարձույթը և լիզինգը, տես 77.33
GՄեծածախ եվ մանրածախ առեվտուր. ավտոմեքենաների եվ մոտոցիկլների նորոգում

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.