Զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների վարձույթ:
Բացառվում է`
- զբոսաշրջության նավերի և առագաստանավերի վարձույթը, անձնակազմով, տես 50.10, 50.30
- տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22
- ուրիշ խմբավորումներում չներառված այլ կենցաղային և անձնական պարագաների վարձույթը, տես 77.29
- հանգստի և զվարճության վայրերի մաս կազմող սարքավորանքի վարձույթը, տես 93.29
Տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթ
Այս ենթադասը ներառում է`
- տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների վարձույթ
Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- տնային տնտեսությունների, կազմակերպությունների և արդյունաբերական կազմակերպությունների համար բոլոր այլ արտադրատեսակների (բացի զվարճանքի և սպորտի պարագաներից) վարձույթ և լիզինգ` մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի և ամսագրերի, արտադրատեսակների ինքնուրույն պատրաստման համար (որպես նախասիրություն), այդ թվում` տան, բնակարանի նորոգման համար մեքենաների և սարքավորանքի, ծաղիկների և մշակաբույսերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի:
Բացառվում է`
- մարդատար ավտոմոբիլների, թեթևաքաշ փոխադրամիջոցների, բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների վարձույթը և լիզինգը առանց վարորդի, տես 71.1
- զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթը և լիզինգը, տես 77.21.0
- տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22.0
- գրասենյակային կահույքի վարձույթը, տես 77.33.0
- մոտոցիկլների և բնակելի ճամփորդական մեքենաների վարձույթը առանց վարորդի, տես 77.39.0
- բանվորական հագուստի, սպիտակեղենի և համանման արտադրատեսակների վարձույթը լվացքատներում, տես 96.01.0