Գտնված: 2

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

FՇինարարություն
43.21.1
Էլեկտրական համակարգերի հավաքակցում
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի շենքերում, քաղաքացիական շինարարության կառույցներում էլեկտրական համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ - էլեկտրահաղորդագծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում - լուսավորման համակարգերի հավաքակցում - փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի հավաքակցում - օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի հավաքակցում - կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերը, տեղակայում և ստուգում: Բացառվում է` - էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական, բաշխման համակարգերի (մայրուղային կամ քաղաքային) շինարարությունը, տես 42.22 - անվտանգության էլեկտրոնային համակարգերի (օրինակ` ազդանշանային, հակահրդեհային) միջոցով հեռակառավարումը և վերահսկումը, ներառյալ համակարգերի տեղադրումը և սպասարկումը, տես 80.20
43.21.2
Հեռահաղորդակցական համակարգերի հավաքակցում
Այս ենթադասը ներառում է` - բոլոր տեսակի շենքերում, քաղաքացիական շինարարության կառույցներում հեռահաղորդակցական համակարգերի հավաքակցում - արբանյակային ալեհավաքների հավաքակցում - հակահրդեհային ազդանշանային համակարգերի հավաքակցում - հեռահաղորդակցական համակարգերի, արբանյակային ալեհավաքների և հակահրդեհային ազդանշանային համակարգերի նորոգման և սպասարկման ծառայություններ

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.