Էլեկտրակայանների և Էլեկտրահաղորդման համակարգերի շինարարություն
Այս ենթադասը ներառում է`
- հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների, հողմային, արևային և այլ տեսակի էլեկտրակայանների, ենթակայանների և համանման կառույցների շինարարություն
- էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերի շինարարություն, մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների) անցկացում:
Բացառվում է`
- շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
Հեռահաղորդակցական կապի կառույցների շինարարություն
Այս ենթադասը ներառում է`
- հեռահաղորդակցական կապի օժանդակ կառույցների շինարարություն, հեռախոսահաղորդագծերի, քաղաքային ռադիոյի և հեռուստատեսության, այդ թվում մալուխային, համակարգչային ցանցերի հեռավոր հաղորդագծերի, օպտիկական մալուխների հավաքակցում