Գտնված: 7

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

FՇինարարություն
41.20.1
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերը, և այլ տեսակի բնակելի շենքերի շինարարություն - հասարակական և արտադրական շենքերի` ֆաբրիկաների, արտադրամասերի, գործարանների, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային դահլիճների, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերը, կրոնական նշանակության շենքերի շինարարություն - շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում - հիմքերի բետոնային աշխատանքներ: Բացառվում է` - արտադրական օժանդակ կառույցների շինարարությունը, բացի շենքերից, տես 42.99 - ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես 71.1 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
41.20.2
Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում
Այս ենթադասը ներառում է` - բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական ֆիզիկատեխնիկական, ճարտարապետա-գեղարվեստական, պատմական և գործառնական նշանակության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում, անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինումով, ինչպես նաև շահագործողական ցուցանիշների բարելավումով` առանց հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխման
41.20.3
Բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգում
Այս ենթադասը ներառում է` - բնակելի և ոչ բնակելի շենքերում շինարարական աշխատանքների և միջոցառումների իրականացում, ուղղված շենքի առանձին մասերի, ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների աշխատունակության և շահագործողական ցուցանիշների վերականգնմանը` առանց հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխման
41.20.4
Բնակելի և ոչ բնակելի շենքերի վերակառուցում, վերականգնում և ուժեղացում
Այս ենթադասը ներառում է` - շենքերի կամ կառուցվածքների, դրա առանձին մասերի նոր գործառնական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքներ, - շենքերի կամ կառուցվածքների կոնստրուկտիվ տարրերի վնասվելուն նախորդող սեյսմակայունության մակարդակի և շահագործողական ցուցանիշների ապահովմանն ուղղված շինարարական աշխատանքներ, - շենքերի կամ կառուցվածքների կոնստրուկտիվ տարրերի վերակառուցման միջոցով դրա սեյսմազինվածությունը գործող նորմատիվային պահանջներին համապատասխանեցմանն ուղղված շինարարական աշխատանքներ:
CՄշակող արդյունաբերություն
OՊետական կառավարում եվ պաշտպանություն պարտադիր սոցիալական ապահովություն
84.12.0
Սոցիալական ծրագրերի կառավարում
Այս ենթադասը ներառում է` - մարդկանց բարեկեցության բարելավմանն ուղղված ծրագրերի` առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի, հանգստի, շրջակա միջավայրի, բնակարանային շինարարության, սոցիալական ծառայությունների բնագավառում պետական կառավարում - գիտական հետազոտությունների և մշակումների քաղաքականության, դրանց հետ կապված հիմնադրամների կառավարում - մշակութային միջոցառումների և հանգստի կազմակերպմանն ուղղված հովանավորչությունը - ստեղծագործ աշխատանքով զբաղվող մասնագետների միջև նպաստների բաշխում - խմելու ջրով ապահովման ծրագրերի կառավարում - շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերի կառավարում - բնակելի շինարարության ծրագրերի կառավարում - թափոնների հավաքման և հեռացման գործունեության կառավարո: ւմ Բացառվում է՝ - աղբահանության, թափոնների հեռացման, վերամշակման ծառայությունները, տես 37, 38, 39 հատվածները - պարտադիր սոցիալական ապահովագրության բնագավառում գործունեությունը, տես 84.30.0 - կրթության համակարգի գործունեությունը, տես P բաժինը - առողջապահության համակարգի գործունեությունը, տես 86 հատվածը - գրադարանների, պետական արխիվների, թանգարանների և այլ մշակութային հաստատությունների գործունեությունը, տես 91 հատվածը - սպորտային և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը, տես 93 հատվածը
SՍպասարկման այլ ծառայություններ
94.12.0
Անդամության վրա հիմնված մասնագիտական կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - անդամության վրա հիմնված կազմակերպությունների գործունեություն` բժշկական, իրավաբանական, հաշվապահական հաշվառման, տեխնիկական, ճարտարապետների և այլ միությունների, որոնց անդամների հետաքրքրությունները կենտրոնացված են հիմնականում որոշակի ակադեմիական գիտաճյուղում, մասնագիտական պրակտիկ գործունեության ոլորտում կամ տեխնիկական բնագավառում - կիրառական և տեսական գիտությունների, մշակույթի բնագավառներում գործունեություն իրականացնող մասնագետների միություններ` գրողների, նկարիչների, դերասանների, լրագրողների և այլն - տեղեկատվության տարածում, պրակտիկ գործունեության գնահատման չափանիշների սահմանում և դրանց կիրառման հսկողության, պետական հաստատությունների հետ հարաբերություններում ներկայացուցչություն, հասարակայնության հետ կապերի հաստատում - գիտական ընկերությունների գործունեությո: Բացառվում է` - նշված կազմակերպությունների ուսուցման գործունեությունը, տես 85 հատվածը

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.