Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու սպասարկող անձնակազմի համար
Այս ենթադասը ներառում է տնային տնտեսությունների գործունեությունը, որպես գործատուի, սպասարկող անձնակազմի, օրինակ` աղախինների, խոհարարների, մատուցողների, ծառաների, ծառայապետեր, լվացարարուհիներ, այգեպաններ, դռնապաններ, ձիապաններ, վարորդների, պահակների, դաստիարակչուհիների, դայակների, ուսուցիչների, քարտուղարների և այլնի համար:
Դա թույլ է տալիս վարձու աշխատողներին մարդահամարի կամ սոցիալական հետազոտությունների դեպքում ցույց տալ իրենց գործատուի գործունեության տեսակը, չնայած որ գործատուն մասնավոր անձ է:
Այդ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը սպառվում է տնային տնտեսությունում:
Բացառվում է`
- մասնավոր տնային տնտեսությունների համար անկախ կամ այլ կազմակերպության կողմից ծառայությունների մատուցումը, օրինակ` կանաչապատում, պատրաստի սննդի մատակարարում և այլ (դասակարգվում են գործունեության տեսակին համապատասխան դասում)
Մասնավոր տնային տնտեսություններում ապրանքների արտադրություն (առանց տարբերակման) սեփական սպառման համար
Այս ենթադասը ներառում է մասնավոր տնային տնտեսությունների տարաբնույթ գործունեություն, ուղղված սեփական սպառման համար ապրանքների արտադրությանը, այլ կերպ ասած, տնային տնտեսություններն իրականացնում են տարբեր տեսակի գործունեություն, որի արդյունքում ստեղծված արտադրանքը նախատեսված է սեփական սպառման համար:
Այդ գործունեությունը ներառում է որսորդությունը, անտառամթերքի հավաքումը, գյուղացիական տնտեսության վարումը, կացարանների կառուցումը, սննդամթերքի, հագուստի և այլ ապրանքների պատրաստումը` սեփական կարիքների համար:
Եթե տնային տնտեսությունները զբաղված են շուկայում իրացվող ապրանքների արտադրությամբ, ապա նման գործունեությունը համարվում է արտադրական և դասակարգվում է արդյունաբերության համապատասխան հատվածում, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգման:
Եթե նման տնային տնտեսությունների հիմնական գործունեությունը հանդիսանում է որոշակի ապրանքների արտադրությունը, սեփական սպառման համար, ապա նման գործունեությունը դասակարգվում է Տնային տնտեսություններում ապրանքների և ծառայությունների արտադրություն (առանց տարբերակման), արդյունաբերության համապատասխան հատվածի դասերում, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգման:
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
Այս ենթադասը ներառում է տնային տնտեսությունների կողմից մատուցվող, չտարբերակված ըստ տեսակների ծառայություններ, սեփական կարիքների համար:
Այն ներառում է կերակրի պատրաստում, ուսուցում, ընտանիքի անդամների խնամք, տնային տնտեսության անդամներին մատուցվող այլ ծառայություններ:
Եթե տնային տնտեսությունները զբաղվում են նաև սեփական կարիքների համար տարբեր ապրանքների արտադրությամբ, ապա նման գործունեությունը դասակարգվում է տնային տնտեսություններում սեփական սպառման համար, առանց տարբերակման, ապրանքների արտադրության դասում: