Անդամության վրա հիմնված առևտրային և ձեռնարկատիրական կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- անդամության վրա հիմնված կազմակերպությունների գործունեություն, որոնց անդամների հետաքրքրությունները կենտրոնացված են որոշակի ոլորտի, ներառյալ գյուղատնտեսությունը, առևտրային կամ առևտրական գործունեության զարգացման և բարգավաճման կամ անկախ գործունեության ուղղվածությունից կոնկրետ աշխարհագրական շրջանի, վարչական միավորի տնտեսական զարգացման ապահովմանը
- նշված տեսակի կազմակերպությունների միավորումների գործունեություն
- առևտրային պալատների, վաճառականների միությունների և համանման կազմակերպությունների գործունեություն
- տեղեկատվության տարածում, պետական հաստատությունների հետ հարաբերություններում ներկայացուցչություն, հասարակայնության հետ կապերի հաստատում և աշխատանքի հարցերով բանակցությունների վարում:
Բացառվում է՝
- արհեստակցական միությունների գործունեությունը, տես 94.20
Անդամության վրա հիմնված մասնագիտական կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- անդամության վրա հիմնված կազմակերպությունների գործունեություն` բժշկական, իրավաբանական, հաշվապահական հաշվառման, տեխնիկական, ճարտարապետների և այլ միությունների, որոնց անդամների հետաքրքրությունները կենտրոնացված են հիմնականում որոշակի ակադեմիական գիտաճյուղում, մասնագիտական պրակտիկ գործունեության ոլորտում կամ տեխնիկական բնագավառում
- կիրառական և տեսական գիտությունների, մշակույթի բնագավառներում գործունեություն իրականացնող մասնագետների միություններ` գրողների, նկարիչների, դերասանների, լրագրողների և այլն
- տեղեկատվության տարածում, պրակտիկ գործունեության գնահատման չափանիշների սահմանում և դրանց կիրառման հսկողության, պետական հաստատությունների հետ հարաբերություններում ներկայացուցչություն, հասարակայնության հետ կապերի հաստատում
- գիտական ընկերությունների գործունեությո:
Բացառվում է`
- նշված կազմակերպությունների ուսուցման գործունեությունը, տես 85 հատվածը
Արհեստակցական միությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- միությունների գործունեություն, որոնց անդամները հիմնականում վարձու աշխատողներ են և իրենց շահերն են ներկայացնում գլխավորապես աշխատավարձի ու աշխատանքի պայմանների հետ կապված հարցերի վերաբերյալ և միության միջոցով միասնական գործողություններ են ձեռնարկում իրենց նպատակներին հասնելու համար
- մեկ կազմակերպության արհմիությունների, հարակից ճյուղերը միավորող արհմիությունների, մասնագիտական, ճյուղային, կառուցվածքային և այլ սկզբունքներով միավորված աշխատանքային կազմակերպությունների արհմիությունների գործունեություն:
Բացառվում է՝
- նշված կազմակերպությունների ուսուցման գործունեությունը, տես 85 հատվածը
Եկեղեցիներում, վանքերում, մզկիթներում, սինագոգներում և այլ պաշտամունքի վայրերում իրականացվող կրոնակա
Ն ծիսական արարողություններ
Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ
Կրոնական կազմակերպությունների այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- մենակեցության հետ կապված կրոնական գործունեություն -մենաստանների գործունեությունը:
Բացառվում է՝
- նշված կազմակերպությունների ուսուցման գործունեությունը, տես 85 հատվածը
- նշված կազմակերպությունների գործունեությունն առողջապահության բնագավառում, տես 86 հատվածը
- նշված կազմակերպությունների գործունեությունը սոցիալական բնագավառում, տես 87, 88 հատվածները
Քաղաքական կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է քաղաքական և օժանդակ կազմակերպությունների (օրինակ` քաղաքական կուսակցություններին կից երիտասարդական կազմակերպությունները) գործունեություն:
Այդ կազմակերպությունները հիմնականում ազդում են իշխանության մարմինների կողմից ընդունված որոշումների վրա, կուսակցության անդամների կամ կուսակցությանը կողմնակից անձանց ղեկավար պաշտոնների նշանակման, ինչպես նաև տեղեկատվության տարածման, հասարակայնության հետ կապերի հաստատման և այլ միջոցներով:
Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- քաղաքական կուսակցությունների հետ անմիջական կապ չունեցող կազմակերպությունների գործունեություն, որոնք պայքարում են հասարակության շահերի պաշտպանության համար քաղաքական ակցիաների, դրամահավաքների և այլ միջոցներով՝ քաղաքացիական նախաձեռնությունների կամ բողոքի շարժումների, շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանության շարժումների կազմակերպում, համայնքների զարգացմանը և կրթության հնարավորությունների ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի իրավունքների համար պայքարին ուղղված գործունեություն, հայրենասիրական նպատակներ հետապնդող միությունների, ներառյալ պատերազմի վետերանների միությունները, գործունեություն
- ընդհանուր հետաքրքրություններով միավորված հատուկ բնույթի միությունների՝ զբոսաշրջիկների ակումբների, ավտովարորդների կամ սպառողների միությունների գործունեություն
- սոցիալական շփումներ հաստատելու նպատակով ստեղծված միությունների՝ գործարարների ակումբների, մասոնական կազմակերպություններ և այլնի, գործունեություն
- մշակութային միջոցառումների կամ հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված միությունների (բացի սպորտային և խաղային ակումբներից) գործունեություն, օրինակ՝ գրական խմբակների, գրքասերների ակումբների, պատմության սիրողների և այգեգործական միությունների, կինոսիրողների և սիրող-լուսանկարիչների ակումբների, երաժշտասերների, արվեստասերների և կոլեկցիոներների միությունների, պարահանդեսների կազմակերպման ընկերությունների և այլնի
- կենդանիների պաշտպանության միությունների գործունեություն
- անդամության վրա հիմնված կազմակերպությունների անդամներին կամ այլոց նվիրատվությունների տրամադրում:
Բացառվում է՝
- սոցիալական նպատակներով իրականացվող բարեգործական գործունեությունը, տես 88.99
- մասնագիտական գեղարվեստական խմբերի կամ կազմակերպությունների գործունեությունը, տես 90.0
- սպորտային ակումբների գործունեությունը, տես 93.12
- արհմիությունների գործունեությունը, տես 94.12
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում
Այս ենթադասը ներառում է էլեկտրոնային սարքավորանքի` համակարգիչների, հաշվողական տեխնիկայի և ծայրամասային սարքվածքների նորոգումը և սպասարկումը՝
- անհատական համակարգիչների նորոգում և սպասարկում
- նոութբուքերի նորոգում և սպասարկում
- մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների նորոգում
- օպտիկական սկավառակատարերի նորոգում
- տպիչների նորոգում
- մոնիտորների նորոգում
- ստեղնաշարերի նորոգում
- մկնիկների, ջոստիկների, համակարգչային մանիպուլյատորների նորոգում
- համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգում
- մասնագիտացված համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) նորոգում և սպասարկում
- համակարգչային սերվերների նորոգում և սպասարկում
- սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներները, նորոգում և սպասարկում
- «ինտելեկտուալ» քարտերը կարդացող սարքերի նորոգում և սպասարկում
- վիրտուալ պատկերների սարքերի նորոգում
- համակարգչային պրոյեկտորների նորոգում և սպասարկում
- բանկային ավտոմատներին համանման համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) նորոգում և սպասարկում
- ոչ մեխանիկական օգտագործման դրամարկղային տերմինալների նորոգում և սպասարկում
- շարժական համակարգիչների նորոգում և սպասարկում:
Բացառվում է`
- հաղորդակցական սարքավորանքի մոդեմների նորոգումը և սպասարկումը, տես 95.12
Կապի սարքավորանքի նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- շարժական հեռախոսների նորոգում
- բջջային հեռախոսների նորոգում
- հաղորդակցական սարքավորանքի մոդեմների նորոգում
- ֆաքսիմիլային սարքերի նորոգում և սպասարկում
- թվանշանային հաղորդակցական փոխարկիչների, տվյալների հաղորդման սարքավորանքի (ծրագրագծիչների, զուգահոսքագծերի, համակենտրոնիչների, անցախցերի և այլ) նորոգում
- ընդունահաղորդիչների նորոգում
- մալուխային հեռուստատեսության սարքավորանքի և տեսախցիկների նորոգում և սպասարկում
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- ռադիո-, հեռուստա- , ձայնա- և տեսասարքավորումների նորոգում և սպասարկում
- անձնական օգտագործման տեսախցիկների նորոգում և սպասարկում
- ձայնասկավառակների նվագարկիչների նորոգում և սպասարկում
- անձնական օգտագործման տեսախցիկների նորոգում և սպասարկում
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- կենցաղային էլեկտրական սարքերի` սառնարանների, սառնախցիկների, խոհանոցային սալերի, լվացքի և ամանալվաց մեքենաների, փոշեկուլների, հատակափայլիչների, օդավորակավորիչների և այլն նորոգում և սպասարկում
- տնային այգեգործական գույքի` սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի, բեռնադարսիչների և այլնի նորոգում:
Բացառվում է`
- ձեռքի էլեկտրագործիքների նորոգումը, տես 33.12
- օդի լավորակման կենտրոնական համակարգերի նորոգումը, տես 43.22
Կոշիկի նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- կոշիկի կրունկների նորոգում, կրունկատակերի խփում
- կոշիկի ներկում
Կաշվե արտադրատեսակների նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների նորոգում
- ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների ներկում
Կահույքի և տան կահավորանքի նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- կենցաղային կահույքի և կահավորանքի, այդ թվում` գրասենյակային կահույքը, վերականգնում, նորոգում, երեսքաշում, ողորկում, փայլեցում
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- տարբեր նյութերից բոլոր տեսակի ժամացույցների, ժամանակաչափերի (քրոնոմետրերի, ժամանակի հաշվարկի այլ սարքերի), դրանց մանրակների նորոգում:
Բացառվում է`
- մետաղների արդյունաբերական փորագրումը, տես 25.61
- ժամը ցուցադրող, սևեռակող, ժամը/ամսաթիվը դրոշմող և ժամանակը գրանցող համանման սարքերի նորոգումը, տես 33.13
Ոսկերչական արտադրատեսակների նորոգում
Անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
Այս ենթադասը ներառում է`
- հեծանիվների նորոգում
- հագուստի և մանածագործվածքային արտադրատեսակների նորոգում, վերափոխում, ներկում
- սպորտային ապրանքների (բացի սպորտային զենքից), քեմպինգների համար սարքավորանքի նորոգում
- գրքերի նորոգում
- երաժշտական գործիքների (բացի երգեհոններից և հնարժեք երաժշտական գործիքներից) նորոգում
- խաղալիքների և համանման արտադրատեսակների նորոգում
- անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
- դաշնամուրի լարո:
Բացառվում է`
- ձեռքի էլեկտրագործիքների նորոգումը, տես 33.12
- սպորտային և ռազմական զենքի նորոգումը, տես 33.11
Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
Այս ենթադասը ներառում է`
- բոլոր տեսակի հագուստի (այդ թվում` մորթե), մանածագործական արտադրատեսակների լվացում, մաքրում, չոր մաքրում և արդուկում, որոնք կատարվում են մեխանիկական սարքավորանքի, ձեռքով կամ մետաղադրամի իջեցմամբ գործարկվող ավտոմատ մեքենաների միջոցով` բնակչության, արդյունաբերական կամ առևտրի կազմակերպությունների համար
- կեղտոտ սպիտակեղենի ընդունում (հավաքում) և լվացքից հետո հանձնում պատվիրատուին
- գորգերի և գորգիկների մաքրում և լվացում, վարագույրների և գալարավարագույրների մաքրում, այդ թվում` պատվիրատուի տարածքում
- լվացքատներում հաճախորդներին սպիտակեղենով, բանվորական արտահագուստով և զուգընթաց արտադրատեսակներով ապահովման ծառայություններ
- խանձարուրների (բարուրների) մատակարարման ծառայություններ:
Բացառվում է`
- հագուստի (բացի բանվորական արտահագուստից) վարձույթը, նույնիսկ եթե այդ գործունեությունը ներառում է արտադրատեսակների մաքրումը (77.29)
- հագուստի նորոգումը և վերափոխումը (95.29)
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայություններ
Մարմնի խնամքի համանման այլ ծառայություններ
Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- դիակների թաղման կամ դիակիզման հետ կապված գործունեություն և հարակից ծառայություններ` դիակների զմռսում, հուղարկավորման կամ դիակիզման արարողակարգի կազմակերպում, այդ թվում` ծիսակատարության համար դահլիճների տրամադրումը, գերեզմանափորերի ծառայությունները
- թաղման համար հողակտորների վաճառք կամ վարձակալության հանձնման ծառայություններ
- գերեզմանների, հարակից հողակտորների պահպանման, խնամքի ծառայություններ:
Բացառվում է`
- կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայությունները, տես 94.91.2
- գերեզմանոցներում կանաչապատման ծառայությունները, տես 81.30.0
Բաղնիքների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների գործունեություն
Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված այլ գործունեություն` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայություններ:
Բացառվում է`
- բուժական մերսումը և բուժական ծառայությունները, տես 86.90
- մարմնամարզության, կազդուրիչ ակումբների սրահների ծառայությունները, տես 93.13
Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- աստղագուշակների, ոգեմիջնորդների ծառայություններ
- սոցիալական ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ` ուղեկցորդների կամ ուղեկցող պահակախմբի տրամադրում, ծանոթության ծառայությունների, ամուսնության բյուրոների գործունեություն
- ընտանի կենդանիների խնամքի ծառայություններ, ինչպես օրինակ` կերակրում, մորթու խնամում, տիրոջ բացակայության դեպքում հսկում, վարժեցում
- ծագումնաբանական հետազոտություններով զբաղվող կազմակերպությունների ծառայություններ
- մարմնի դաջման (տատու) և դակման (պիրսինգ) ծառայություններ
- կոշիկ մաքրողների, բեռնակիրների, մեքենաների կայանմամբ զբաղվող անձնակազմի և այլ ծառայություններ
- մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայություններ:
Բացառվում է`
- գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական ծառայությունները, տես 75.00
- մետաղադրամի միջոցով գործարկվող լվացքի մեքենաների շահագործումը, տես 96.01
- մետաղադրամի միջոցով գործարկվող դրամախաղային մեքենաների շահագործումը, տես 92.00