Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- թատերական, համերգային, օպերային, բալետային, պարային և այլ բեմական ելույթների բեմադրում և ներկայացում
- նվագախմբերի, երգչախմբերի, պարախմբերի, էստրադային, ջազային, կրկեսային և այլ համերգային կազմակերպությունների գործունեություն
- ստեղծագործական մասնագիտությունների անկախ ներկայացուցիչների` դերասանների, երաժիշտների, ասմունքողների, մենապարողների, ելույթավարների գործունեություն:
Բացառվում է`
- դերասանական գործակալների և գործակալությունների գործունեությունը, տես 74.90
- աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը, տես 78.10
Կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- բեմական ներկայացման, համերգի, օպերայի, բալետի, այլ ելույթների բեմադրման և ներկայացման օժանդակ գործունեություն` տնօրենների, բեմադրողների, բեմանկարիչների, բեմի ձևավորողների, բեմիրերի տեղադրողների, շարժական բեմերի, լուսային և ձայնային սարքավորանքի սպասարկող մասնագետների և այլնի գործունեություն
- մշակութային հանդիսադիր միջոցառումների կազմակերպման հետ կապված ձեռնարկատերերի կամ կազմակերպությունների գործունեությունը` սպասարկման միջոցների տրամադրմամբ կամ առանց դրանց տրամադրման:
Բացառվում է`
- դերասանական գործակալների և գործակալությունների գործունեությունը, տես 74.90.0
- աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը, տես 78.10.0
Ստեղծագործական գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- անհատ քանդակագործների, նկարիչների, մուլտիպլիկատորների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտիստների և այլնի գործունեություն
- բոլոր թեմաներով անհատ հեղինակների, ներառյալ գրողները, տեխնիկական փաստաթղթերի խմբագիրները և այլն, գործունեություն
- անկախ լրագրողների գործունեություն
- նկարների, արվեստի այլ գործերի և թանգարանային նմուշների վերականգնում:
Բացառվում է`
- քանդակների բազմացումը բնօրինակից, տես 23.70
- երգեհոնների և հնամենի երաժշտական գործիքների վերականգնումը, տես 33.19
- կինո և տեսաֆիլմերի արտադրությունը, տես 59.11, 59.12
- կահույքի վերականգնումը (բացի թանգարանային նմուշի կահույքից), տես 95.24
Մշակութային օբյեկտների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- համերգային, թատերական դահլիճների, արվեստի բնագավառում գործունեության սպասարկման այլ սրահների շահագործում:
Բացառվում է`
- կինոթատրոնների շահագործումը, տես 59.14
- տոմսերի ամրագրումը, տես 79.90
- բոլոր տեսակի թանգարանների գործունեությունը, տես 91.02
Գրադարանների գործունեություն
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի գրադարանների, գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների` բաժնույթի, ընթերցասրահների, ունկնդրման ու դիտման սրահների, գրապահոցների գործունեությունը՝
- գրադարանից օգտվողների հարցումներին համապատասխան գրադարանային-տեղեկատվական ծառայությունների մատուցում
- գրադարանային հավաքածուների համալրում, հաշվառում, պահպանում, գրացուցակավորում (կատալոգների ստեղծում)
- գրադարանային հավաքածուների կազմից տեղեկատվություն կրող տպագիր նյութերի, տեսաձայնային կամ այլ կրիչների ժամանակավոր տրամադրում
- գրադարանային հավաքածուների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում
- գրադարանային հիմնապաշարի մանրալուսանկարահանում և սպասարկում
Ֆիլմադարանների և ձայնադարանների գործունեություն
Արխիվների գործունեություն
Թանգարանների գործունեություն
Այս ենթադասը ներառում է թանգարանների գործունեությունը (բացառությամբ կենդանի ցուցանմուշներ ցուցադրող բուսաբանական և կենդանաբանական այգիների, բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը)`
- կերպարվեստի, բնության, հնագիտության, բնագիտության, գիտական, մշակութային, կրոնական, պետական և մասնավոր հաստատությունների և այլ մասնագիտացված թանգարանների գործունեություն
- բնության և պատմաճարտարապետական համալիրներից բաղկացած արգելոց-թանգարանների, ճարտարապետության և մոնումենտալ արվեստի հուշարձան-թանգարանների, տեսարժան վայրերին կից մշտական գործող ցուցասրահների և ցուցադրումների գործունեություն
- պլանետարիումների գործունեություն:
Բացառվում է՝
- առևտրային պատկերասրահների գործունեությունը, տես 47.78
- արվեստի գործերի, թանգարանային նմուշների վերականգնումը, տես 90.03.0
- գրադարանների և արխիվների գործունեությունը, տես 91.01
- բուսաբանական, կենդանաբանական այգիների և բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը, տես 91.04
Պատմական վայրերի ու կառույցների շահագործում և պահպանում
Այս ենթադասը ներառում է`
- պատմական վայրերի, պատմության և մշակույթի հուշարձանների, կառույցների, պանթեոնների, մոնումենտալ արվեստի հուշարձանների շահագործում և պահպանում:
Բացառվում է`
- պատմական վայրերի և կառույցների վերակառուցմանն ու վերականգնմանն ուղղված շինարարական գործունեությունը, տես F բաժինը
Բուսաբանական և կենդանաբանական այգիների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- բուսաբանական և կենդանաբանական այգիների, ակվարիումների, վիվարիումների, էկզոտարիումների գործունեություն:
Բացառվում է`
- կանաչապատման և բնապատկերային ձևավորման գործունեությունը, տես 81.30.0
Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեություն, ներառյալ վայրի բնության պահպանման և այլ գործունեությունը:
Բացառվում է`
- սպորտային որսորդության կամ սպորտային ձկնորսության արգելոցների գործունեությունը, տես 93.19
Խաղատների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- կենդանի խաղեր կազմակերպող և/կամ քսանից ավելի մեքենայացված խաղեր շահագործող խաղատների գործունեություն
- զբոսաշրջային նավերի վրա խաղատների («լողուն խաղատներ») գործունեություն
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործում
Այս ենթադասը ներառում է`
- լոտոտրոնների, բինգոների և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված սարքերի շահագործում
Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն
- վիճակախաղերի տոմսերի իրացման ծառայություններ
Տեսախաղային տերմինալների շահագործում
Այս ենթադասը ներառում է` -տեսախաղային տերմինալների սրահների գործունեություն
Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- վիրտուալ մոլեխաղերի web-կայքերի կառավարման հետ կապված գործունեություն
Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեություն
Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված այլ գործունեություն
Սպորտային օբյեկտների գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ (ցանկապատված, ծածկով, սարքավորված կամ չսարքավորված հանդիսատեսի համար նստելատեղերով) կառույցների (օբյեկտների) գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, շների, ձիերի մրցավազքի մրցուղիների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն:
- պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից:
Բացառվում է՝
- դահուկային վերելակների շահագործումը, տես 49.39
- հանգստի և սպորտային պարագաների վարձույթը, տես 77.21.0
- մարմնամարզական օբյեկտների գործունեությունը, տես 93.13
- զբոսայգիների և լողափների գործունեությունը, տես 93.29
Սպորտային ակումբների գործունեություն
Այս ենթադասը ներառում է պրոֆեսիոնալ կամ սիրողական ակումբների գործունեությունը, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին`
- սպորտային ակումբների` ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և համանման ակումբների գործունեություն:
Բացառվում է`
- անհատական մարզիչների, ուսուցիչների սպորտային հրահանգումը, տես 85.51
- սպորտային միջոցառումների անցկացման հետ կապված գործունեությունը, տես 93.11
- պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից, տես 93.11
Մարմնամարզական օբյեկտների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- մարմնամարզության, կազդուրիչ ակումբների և սրահների ծառայություններ:
Բացառվում է`
- սպորտային մարզիչների, ուսուցիչների գործունեությունը, տես 85.51
Սպորտի բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն սեփական կամ ոչ սեփական օբյեկտներում
- ինքնուրույն գործող մարզիկների, մրցավարների, ժամանակաչափողների, հրահանգիչների, գործունեություն
- սպորտային միությունների և կարգավորող մարմինների գործունեություն
- որոշակի սպորտաձևերի մրցումներում արդյունքների խթանմանն ուղղված գործունեություն
- մրցաձիերի ախոռների, վազքարշավի շների շնանոցների, մրցարշավի մեքենաների ավտոտնակների գործունեություն
- սպորտային որսորդության կամ սպորտային ձկնորսության արգելոցների գործունեություն
- սարերում ուղեկցորդների գործունեություն
- սիրողական կամ սպորտային որսորդության կամ ձկնորսության կազմակերպման օժանդակ գործունեություն:
Բացառվում է`
- հանգստի և սպորտային պարագաների վարձույթը, տես 77.21.0
- սպորտային և սպորտային խաղերի դպրոցների գործունեությունը, տես 85.51
- սպորտային մարզիչների, ուսուցիչների գործունեությունը, տես 85.51
- բացօթյա կամ փակ տարածքներում պրոֆեսիոնալ մարզիկների կամ սիրողների համար սպորտային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, նման միջոցառումների անցկացման համար սեփական սպորտային կառույցներ ունեցող կամ չունեցող կազմակերպությունների կողմից, տես 93.11, 93.12
- զբոսայգիների և լողափների գործունեությունը, տես 93.29
Հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում
Այս ենթադասը ներառում է ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում հանգստի կազմակերպման գործունեություն` ատրակցիոնների շահագործում, էստրադային ներկայացումների, թեմատիկ ցուցադրումների, խաղերի, ցամաքային կամ ջրային զբոսանքների կազմակերպում, զբոսախնջույքների համար տարածքի նախապատրաստում:
Հրաձգարանների գործունեություն
Բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է ժամանցի համար խաղերի կազմակերպման հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն, բացառությամբ սպորտային կամ մշակութային գործունեությունից:
Համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեություն
Այս ենթադասը ներառում է համակարգչային սրահների կողմից համակարգչային խաղերի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ինտերնետ ակումբների կողմից իրականացվող գործունեությունը:
Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատների սպասարկում
- զբոսանավերի կայանատեղերի շահագործում
- դահուկային ուղեգծերի սպասարկում
- հանգստի և զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթ
- զվարճալի ներկայացումների, զվարճալի բնույթի տոնավաճառների կազմակերպման հետ կապված գործունեություն
- հանգստի համար լողափերի ծառայություններ, ներառյալ լողափնյա հարմարանքների (ցնցուղների, հանդերձարանների, կողպվող պահարանիկների, աթոռների և այլն) վարձույթը:
Բացառվում է`
- դահուկային վերելակների, ճոպանուղիների շահագործումը, տես 49.39
- ձկնորսական ծովային ճամփորդությունների կազմակերպումը, տես 50.10, 50.30
- անտառում, այլ հանգստավայրերում կարճ ժամկետով բնակատեղերով ապահովման, վրանային ճամբարների ծառայությունները, տես 55.30
- կարճ ժամկետով բնակության համար ավտոկցանքների տրամադրման, որսորդական և ձկնորսական ճամբարների, հանգստի համար այլ վրանային ճամբարների ծառայությունները, տես 55.30
- պարահրապարակներում խմիչքներով ապահովման գործունեությունը, տես 56.30
- կրկեսային և թատերական խմբերի գործունեությունը, տես 90.01