Գտնված: 12

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

QԱռողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում
86.10.0
Հիվանդանոցների գործունեություն
Այս ենթադասը ներառում է լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ուռուցքաբանական, հոգեբուժական, թունաբանական, տարափոխիկ և մակաբուծական մասնագիտացված հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների գործունեությունը: Այս ենթադասը ներառում է հիվանդանոցային պայմաններում բուժվող, բժիշկների հսկողության տակ գտնվող հիվանդներին մատուցվող բժշկական և միջին բժշկական անձնակազմի, լաբորատոր և տեխնիկական սպասարկման ծառայությունները, այդ թվում` ռադիոբանական, ռենտգենաբանական, թմրաբանական ծառայությունները, շտապ օգնության կաբինետների, վիրահատարանների, դեղագործական, ընտանիքի պլանավորման` ստերջացման, հղիության ընդհատման, պահպանման, հիվանդանոցներում կացության պայմանների ապահովման և համանման այլ ծառայությունները: Այս ենթադասը ներառում է նաև հիվանդանոցներում կացության, սննդի և այլ անհրաժեշտ պայմանների ապահովումը: Բացառվում է` - բոլոր տեսակի նյութերի և արտադրատեսակների, բացի բժշկական, փորձարկումների և վերլուծությունների լաբորատորիաների գործունեությունը, տես 71.20 - անասնաբուժական ծառայությունները, տես 75.00 - դաշտային պայմաններում զինված ուժերի անձնակազմին տրամադրվող բժշկական ծառայությունները, տես 84.22 - ընդհանուր և մասնագիտացված ստոմատոլոգիական ծառայությունների` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ ծառայությունների մատուցումը, տես 86.23 - ստացիոնար հիվանդներին մասնավոր խորհրդատուների ծառայությունների մատուցումը, տես 86.2 - բժշկական հետազոտությունների լաբորատորիաների ծառայությունները, տես 86.90.0 - հիվանդների տեղափոխումը սանիտարական փոխադրամիջոցներով, տես 86.90.0
86.21.0
Առաջնային բժշկական օգնություն
Այս ենթադասը ներառում է թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից կանխարգելիչ, խորհրդատվական և բուժական ծառայությունների մատուցումը՝ - բժշկական ընդհանուր պրակտիկա - մանկաբուժական ընդհանուր պրակտիկա - մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա - ընտանեկան բժշկությո: ւն Բացառվում է` - հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0 - ստոմատոլոգիական պրակտիկան, տես 86.23.0 - միջին բժշկական անձնակազմի` մանկաբարձուհիների, բուժքույրերի, ֆիզիոթերապևտների գործունեությունը, տես 86.90.0
86.22.0
Մասնագիտացված բժշկական օգնություն
Այս ենթադասը ներառում է` - մասնագիտացված արտահիվանդանոցային բժշկական օգնություն` նեղ մասնագետների կողմից խորհրդատվական և բուժական ծառայությունների մատուցում - ընտանիքի պլանավորման կենտրոնների` ստերջացման, հղիության ընդհատման գործունեություն, առանց կացության պայմանների ապահովման : Բացառվում է` - հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0 - ստոմատոլոգիական պրակտիկան, տես 86.23.0 - միջին բժշկական անձնակազմի` մանկաբարձուհիների, բուժքույրերի, ֆիզիոթերապևտների գործունեությունը, տես 86.90.0
86.23.0
Ստոմատոլոգիական պրակտիկա
Այս ենթադասը ներառում է` - ընդհանուր և մասնագիտացված բնույթի ստոմատոլոգիական գործունեություն` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ ծառայություններ - ստոմատոլոգիական օրթոպեդիկ և վիրաբուժական ծառայություններ: Բացառվում է` - ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, տես 32.50.0 - հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0 - ստոմատոլոգիական միջին անձնակազմի` հիգիենիստների, բուժքույրերի ծառայությունները, տես 86.90.0
86.90.0
Առողջապահության բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է մարդու առողջության պահպանմանն ուղղված գործունեությունը, որն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, միջին բժշկական անձնակազմի կողմից: Նշված գործունեությունն իրականացվում է կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, տարեցների խնամատարական կացարաններին կից կազդուրիչ կենտրոններում, բժշկական հաստատություններում (ոչ հիվանդանոցներում) հատկացված կաբինետներում կամ ծառայություններից օգտվողների տանը: Այս ենթադասը ներառում է` - մանկաբարձների, սանիտարների, ֆիզիոթերապևտ-տեխնիկների ծառայություններ - օպտոչափության, հիդրոթերապիայի, բուժական մերսման, աշխատաբուժության, լեզվական արատների, ոտքերի հիվանդությունների բուժման, հոմեոպաթիայի, ասեղնաբուժության և այլ բնագավառներում միջին բժշկական անձնակազմի գործունեություն - ատամնաբուժության բնագավառում միջին բժշկական անձնակազմի գործունեություն` դպրոցներին կից կաբինետներում աշխատող բուժքույրերի, այդ թվում` բերանի խոռոչի հիգիենիստների գործունեությունը (այն իրականացվում է բժիշկ ատամնաբույժից առանձնացված, սակայն նրա պարբերաբար հսկողությամբ) - բժշկական լաբորատորիաների` ռենտգենյան և լուսադիտման ախտորոշական կենտրոնների, արյան, փոխպատվաստման համար օրգանների, սերմնահեղուկի բանկերի գործունեություն - շտապ բուժօգնության ծառայություններ, հիվանդների տեղափոխում տարբեր սանիտարական տրանսպորտային միջոցներով, այդ թվում` ինքնաթիռներով: Բացառվում է` - ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, տես 32.50 - հիվանդների տեղափոխումը ոչ սանիտարական տրանսպորտային միջոցներով, առանց բժշկական անձնակազմի հսկողության, տես 49, 50, 51 հատվածները - ոչ բժշկական լաբորատորիաների գործունեությունը, տես 71.20 - սննդի հիգիենայի բնագավառում ստուգումների անցկացման ծառայությունները, տես 71.20 - տնային պայմաններում հիվանդների խնամքի ծառայությունների մատուցումը, տես 87.10
87.10.0
Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
Այս ենթադասը ներառում է կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց և ապաքինվող հիվանդների կացության կազմակերպմանը և միջին բժշկական անձնակազմի կողմից խնամքի ապահովմանը` - ապաքինվող հիվանդների և առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց համար առողջարանների գործունեություն` միջին բժշկական անձնակազմի կողմից խնամքի ծառայությունների մատուցմամբ - միջին բժշկական անձնակազմի կողմից հիվանդների սպասարկումն ապահովող կազմակերպությունների գործունեություն - առողջության վերականգնման համար մասնավոր բուժարանների գործունեություն: Բացառվում է` - բժիշկների կողմից մատուցվող մասնագիտական առողջապահական ծառայությունները, տես 86 հատվածը - անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկումը կացության ապահովմամբ, տես 87.30.0 - որբանոցներում, մանկական պանսիոնատներում կամ հանրակացարաններում, անօթևանների համար ժամանակավոր կացարաններում սոցիալական սպասարկումը, տես 87.90.0
87.20.0
Մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
Այս ենթադասը ներառում է կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների խնամքի ապահովմանը (բացառությամբ հիվանդանոցներում, հոսպիտալներում մատուցվող մասնագիտական առողջապահական ծառայությունները) և կացության կազմակերպմանը: Սպասարկումն ընդգրկում է կացարանով ապահովումը, անհրաժեշտ հսկողությունը և խորհրդատվական ու նվազագույն առողջապահական ծառայությունների մատուցումը: Այս ենթադասը ներառում է՝ - թմրամոլների և գինեմոլների վերականգնողական կենտրոնների գործունեություն - հոգեկան առողջության պահպանման առողջարանների գործունեություն - հոգեկան խանգարումներով կամ հուզահակ անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց կացության կազմակերպում - մտավոր թերզարգացած անձանց սպասարկում: Բացառվում է` - հոգեբուժարանների գործունեությունը, տես 86.10.0 - սոցիալական ծառայությունների մատուցմամբ ժամանակավոր կացարանների տրա­մա­դրումը, օրինակ` անօթևանների համար, տես 87.90.0
87.30.0
Անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
Այս ենթադասը ներառում է իր առօրյա պահանջմունքներն ինքնուրույն հոգալու և/կամ անկախ ապրելու հնարավորություն չունեցող տարեցների և անգործունակների խնամքը` սպասարկումը, անհատական ծառայությունների մատուցումը: Սպասարկումն ընդգրկում է կացարանով ապահովումը, անհրաժեշտ հսկողությունը և խորհրդատվությունը, օժանդակությունը կացության անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Որոշ դեպքերում առանձին անձանց համար ապահովվում է խնամք` հատուկ ծառայությունների մատուցմամբ: Այս ենթադասը ներառում է՝ - տարեցների և անգործունակների սպասարկում - թոշակառուների շարունակական խնամք - տարեցների համար կացարանների գործունեություն խնամքի նվազագույն ծառայությունների մատուցմամբ - տարեցների համար ինտերնատների գործունեություն առանց խնամքի ծառայությունների մատուցման: Բացառվում է` - առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկումը, կացության ապահովմամբ, տես 87.10.0 - կացարանների տրամադրմամբ սոցիալական ծառայությունների մատուցումը, եթե բուժումը և կրթությունը չեն հանդիսանում գործունեության կարևոր բաղադրիչները, տես 87.90.0
87.90.0
Այլ սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
Այս ենթադասը ներառում է իր առօրյա պահանջմունքներն ինքնուրույն հոգալու և/կամ անկախ ապրելու հնարավորություն չունեցող անձանց (բացի տարեցներից և անաշխատունակներից) խնամքը` կացարանով ապահովումը և անհատական ծառայությունների մատուցումը: Այն ներառում է երեխաների և ինքնասպասարկման սահմանափակ հնարավորություններով հատուկ կարգի անձանց սոցիալական շուրջօրյա սպասարկումը, եթե բուժումը և կրթությունը չեն հանդիսանում մատուցվող ծառայությունների կարևոր բաղադրիչներ: Գործունեությունը կարող է իրականացվել և պետական, և մասնավոր կազմակերպությունների կողմից: Այս ենթադասը ներառում է` - մանկական խնամատարական կազմակերպությունների գործունեություն - մանկական գիշերօթիկ խնամատարական կազմակերպությունների և հանրակացարանների գործունեություն - անօթևանների համար ժամանակավոր կացարանների գործունեություն - միայնակ մայրերի և նրանց երեխաների խնամքն ապահովող հաստատությունների գործունեություն - սոցիալական և անձնական խնդիրներով անձանց սոցիալական օգնություն տրամադրող հաստատությունների գործունեություն - հանցագործների և իրավախախտների համար վերականգնողական կենտրոնների գործունեություն - անչափահաս իրավազանցների համար ուղղիչ տների գործունեություն: Բացառվում է` - պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորումը և կառավարումը, տես 84.30.0 - առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ, տես 87.10.0 - անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ, տես 87.30.0 - սահմանափակ հնարավորություններով երեխաների խնամքը, տես 88.91.0 - որդեգրումը, տես 88.99.0 - աղետներից տուժածներին ժամանակավոր կացարանով ապահովումը, տես 88.99.0
88.10.0
Անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման
Այս ենթադասը ներառում է պետական ծառայությունների, մասնավոր կազմակերպությունների, առանձին մասնագետների կողմից իրականացվող սոցիալական սպասարկումը` խորհրդատվական, հոգեբարձական և օգնության համանման այլ ծառայությունների մատուցումը տանը կամ այլ վայրերում` տարեցներին, հիվանդներին, անգործունակներին (առանձին անձանց կամ ընտանիքներին)` - տարեցների և հիվանդների այցելություն - տարեցների և չափահաս անգործունակների խնամք ցերեկային ժամերին - հաշմանդամների մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերականգնում, որոշակի գործունեությանը նախապատրաստում, եթե կրթությունը այդ գործունեության գլխավոր բաղադրիչ չի հանդիսանում: Բացառվում է` - պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը և կառավարումը, տես 84.30.0 - տվյալ դասում ներառված սոցիալական սպասարկումը կացության ապահովմամբ, տես 87.30.0 - հաշմանդամ և հիվանդ երեխաների խնամքը, տես 88.91
88.91.0
Երեխաների խնամք
Այս ենթադասը ներառում է մանկահասակների, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական թերություններով երեխաների խնամքը ցերեկային ժամերին:
88.99.0
Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է պետական ծառայությունների, մասնավոր կազմակերպությունների, առանձին մասնագետների կողմից իրականացվող սոցիալական սպասարկումը` խորհրդատվական, հոգեբարձական և օգնության համանման այլ ծառայությունների մատուցումը տանը կամ այլ վայրերում` առանձին անձանց կամ ընտանիքներին` - երեխաների և պատանիների դաստիարակություն և բարեգործական օգնություն - երեխաների և այլ անձանց նկատմամբ բռնությունների կանխման գործունեություն - տնային տնտեսության բյուջեի վարման, ամուսնության և ընտանիքի, պարտք վերցնելու և մարելու հարցերով խորհրդատվական ծառայությունների մատուցում - քաղաքի և համայնքի մակարդակով սոցիալական ծառայությունների մատուցում - տարերային աղետներից տուժածներին, փախստականներին, ներգաղթողներին և այլ կարիքավորներին օգնության ցուցաբերում` ապաստարանների, ժամանակավոր կացարանների տրամադրում - գործազուրկների աշխատանքային հմտությունների վերականգնման և վերապատրաստման գործունեություն, եթե կրթությունը գլխավոր բաղադրիչ չի հանդիսանում - բարեգործական օգնության ստանալու, բնակարանի վարձակալության կամ մթերային կտրոնների համար լրացուցիչ վճարների տրամադրման հետ կապված իրավունքների հստակեցում - անօթևանների և սոցիալապես խոցելի անձանց ապաստարանների տրամադրում ցերեկային ժամերին - բարեգործական գործունեություն` դրամահավաք, սոցիալական ծառայությունների տրամադրման բնագավառում այլ տեսակի օժանդակ ծառայություններ: Բացառվում է` - պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը և կառավարումը, տես 84.30.0 - տվյալ դասում նկարագրված ծառայությունների մատուցումը, կացության ապահովմամբ, տես 87.30.0

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.