Պետական կառավարման կենտրոնական մարմինների գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- պետական կառավարման կենտրոնական մարմինների գործադիր և օրենսդիր գործունեություն:
Բացառվում է`
- անշարժ գույքի կառավարումը, տես 68.2, 68.3
- սոցիալական ծրագրերի կառավարումը, տես 84.12
- տնտեսական գործունեության արդյունավետ վարման կարգավորումը և աջակցումը, տես 84.13
- պաշտպանության գործունեությունը, տես 84.22
- արտաքին գործերի նախարարության գործունեությունը (դասակարգվում է 84.21.0)
- պետական արխիվների գործունեությունը, տես 91.01
Տարածքային կառավարման մարմինների գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- տարածքային կառավարման մարմինների (մարզպետարանների) գործունեություն
- տարածքային կառավարման մարմինների գործադիր և կարգադրիչ գործառույթների իրականացում:
Բացառվում է`
- հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեություն (դասակարգվում է 84.12.0, 84.13.0)
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- տեղական ինքնակառավարման մարմինների (քաղաքային, գյուղական համայնքների) գործունեություն
- տեղական ինքնակառավարման մարմինների գործադիր և կարգադրիչ գործառույթների իրականացո:
ւմ Բացառվում է՝
- հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեություն (դասակարգվում է 84.12.0, 84.13.0)
Հարկադրման գործունեության կառավարում և հսկում
Այս ենթադասը ներառում է՝
- հարկային համակարգի կառավարում, հարկերի և ապրանքատուրքերի հավաքում, հարկային օրենսդրության խախտման դեպքերի քննություն
- մաքսային գործունեության կառավարում
Բյուջեի կատարում, պետական հիմնադրամների ու պետական պարտքի կառավարում
Այս ենթադասը ներառում է՝
- դրամային միջոցների գոյացման և ծախսի հսկ Բացառվում է`
- անշարժ գույքի կառավարումը, տես 68.2, 68.3
- կենտրոնական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործադիր և կարգադրիչ գործառույթների իրականացումը, տես 84.11.1, 84.11.2, 84.11.3
- սոցիալական ծրագրերի կառավարումը, տես 84.12
- տնտեսական գործունեության արդյունավետ վարման կարգավորումը և աջակցումը, տես 84.13
Վիճակագրության և սոցիոլոգիայի բնագավառում գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- պետական կառավարման տարբեր մակարդակներում սոցիալ-տնտեսական պլանավորման, վիճակագրական և սոցիոլոգիական ծառայությունների գործառում և կառավարում:
Բացառվում է`
- ՀՀ վիճակագրական կոմիտեի գործունեությունը, տես 84.11.1
- սոցիալական ծրագրերի կառավարումը, տես 84.12.0
Սոցիալական ծրագրերի կառավարում
Այս ենթադասը ներառում է`
- մարդկանց բարեկեցության բարելավմանն ուղղված ծրագրերի` առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի, հանգստի, շրջակա միջավայրի, բնակարանային շինարարության, սոցիալական ծառայությունների բնագավառում պետական կառավարում
- գիտական հետազոտությունների և մշակումների քաղաքականության, դրանց հետ կապված հիմնադրամների կառավարում
- մշակութային միջոցառումների և հանգստի կազմակերպմանն ուղղված հովանավորչությունը
- ստեղծագործ աշխատանքով զբաղվող մասնագետների միջև նպաստների բաշխում
- խմելու ջրով ապահովման ծրագրերի կառավարում
- շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերի կառավարում
- բնակելի շինարարության ծրագրերի կառավարում
- թափոնների հավաքման և հեռացման գործունեության կառավարո:
ւմ Բացառվում է՝
- աղբահանության, թափոնների հեռացման, վերամշակման ծառայությունները, տես 37, 38, 39 հատվածները
- պարտադիր սոցիալական ապահովագրության բնագավառում գործունեությունը, տես 84.30.0
- կրթության համակարգի գործունեությունը, տես P բաժինը
- առողջապահության համակարգի գործունեությունը, տես 86 հատվածը
- գրադարանների, պետական արխիվների, թանգարանների և այլ մշակութային հաստատությունների գործունեությունը, տես 91 հատվածը
- սպորտային և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը, տես 93 հատվածը
Տնտեսական գործունեության արդյունավետ վարման կարգավորում և աջակցում
Այս ենթադասը ներառում է՝
- պետական կառավարում և կարգավորում տնտեսության տարբեր բնագավառներում՝ գյուղատնտեսություն, հողօգտագործում, վառելիքաէներգետիկ և հանքային ռեսուրսներ, տրանսպորտ, կապ, հյուրանոցներ և զբոսաշրջություն, մանրածախ և մեծածախ առևտուր
- սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմանպատակային ծրագրերի ղեկավարում
- աշխատուժի զբաղվածության վերաբերյալ ընդհանուր հարցերի կարգավորում
- տարածքային զարգացման քաղաքականությանն և գործազրկության կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Բացառվում է`
- գիտահետազոտական գործունեությունը, տես 72 հատվածը
Միջազգային հարաբերությունների հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- օտարերկյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին կից տեղաբաշխված արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական և հյուպատոսային ներկայացուցչությունների կառավարում և գործում
- տեղեկատվական և մշակութային ծառայությունների, որոնց գործունեության ոլորտը տարածվում է ազգային սահմաններից դուրս, ղեկավարում, գործում և աջակցում
- օտարերկրյա պետություններին օգնության տրամադրում` ուղղակի կամ միջազգային կազմակերպությունների միջոցով
- օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ցուցաբերում
- արտաքին առևտրի, միջազգային ֆինանսական գործունեության և միջազգային տեխնիկական համագործակցություն:
Բացառվում է`
- արտակարգ իրավիճակներում միջազգային օգնության տրամադրումը, տես 88.99.0
Պաշտպանության գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- ռազմական պաշտպանության հարցերի և ցամաքային, ծովային, օդային ու տիեզերական զինված ուժերի` այդ թվում` բանակի մարտական ուժերը, նավատորմը և ռազմաօդային ուժերը, ինժեներական և տրանսպորտային զորքերը, կապը, հետախուզությունը, նյութատեխնիկական մատակարարումը, շտաբերի անձնակազմը և այլ ոչ ռազմական ստորաբաժանումները, ազգային անվտանգության պահեստային և օժանդակ ուժերը, ռազմական տեխնիկայով, զինամթերքով և հանդերձանքով, ինժեներատեխնիկական կառույցներով ապահովումը, դաշտային պայմաններում բանակի զինված ուժերի անձնակազմի բուժսպասարկման գործունեությունը, ղեկավարում, հսկում և կարգավորում
- քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ կապված հարցերի ղեկավարում, հսկում, աջակցում
- աջակցություն արտակարգ իրավիճակների վերացման և քաղաքացիական հիմնարկների ու բնակչության մասնակցությամբ վարժանքների անցկացման հետ կապված պլանների մշակմանը
- պետության պաշտպանունակության ամրացմանն ուղղված բազմանպատակային ծրագրերի ղեկավարում:
Բացառվում է՝
- գիտահետազոտական գործունեությունը, տես 72 հատվածը
- օտարերկրյա պետություններին ռազմական օգնության ցուցաբերումը, տես 84.21.0
- խաղաղ ժամանակ տեղի ունեցող աղետների դեպքում բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովումը, տես 84.24.0
- կրթության բնագավառում ռազմական դպրոցների, ուսումնարանների, ինստիտուտների, ակադեմիաների կողմից իրականացվող գործունեությունը, տես 85.4
- զինվորական հոսպիտալների գործունեությունը, տես 86.10.0
Արդարադատության և դատաիրավական բնագավառում գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- վարչական, քաղաքացիական, քրեական դատարանների և դատական համակարգի կառավարում և գործում
- արբիտրաժային քաղաքացիական դատարանների գործունեություն
- քրեակատարողական և ուղղիչ հիմնարկների կառավարում
- պետական կամ մասնավոր կազմակերպությունների կողմից (վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով) սոցիալական վերականգնման համար օգնության ցուցաբերում :
Բացառվում է՝
- խորհրդատվությունների տրամադրումը և ներկայացուցչությունը քաղաքացիական, քրեական և այլ գործերում, տես 69.10.0
- քրեակատարողական հիմնարկների դպրոցների գործունեությունը, տես 85 հատվածը
- քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0
Հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- իշխանությունների կողմից ֆինանսավորվող կանոնավոր և օժանդակ ոստիկանական ուժերի, սահմանային, մերձափնյա պաշտպանական և այլ հատուկ ոստիկանական ուժերի, ինչպես նաև փողոցային երթևեկության կանոնակարգմամբ, օտարերկրյա քաղաքացիների գրանցմամբ, ձերբակալությունների գրանցմամբ զբաղվող ծառայությունների գործում և կառավարում
- խաղաղ ժամանակ տեղի ունեցած աղետների դեպքում բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովում:
Բացառվում է՝
- ոստիկանական լաբորատորիաների գործունեությունը, տես 71.20.9
- պաշտպանության և զինված ուժերի հետ կապված հարցերի ղեկավարումը, հսկումը և կարգավորումը, տես 84.22.0
Հրշեջ ծառայությունների գործունեություն
Արտակարգ այլ իրավիճակներում անվտանգության ապահովման գործունեություն
Պարտադիր սոցիալական ապահովագրություն
Այս ենթադասը ներառում է դրամական միջոցների համախմբումը և պարտադիր սոցիալական ապահովագրության կառավարումը՝
- ապահովագրություն հիվանդություններից, դժբախտ պատահարներից արտադրությունում, գործազրկությունից
- պաշտոնաթողության հետ կապված կամ տարիքային կենսաթոշակների վճարում
- սոցիալական ծրագրերի իրականացման հետ կապված նպաստների վճարումներ` ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, այրիության, կերակրողի կորստի դեպքերում:
Բացառվում է՝
- ոչ պարտադիր սոցիալական ապահովագրությունը, տես 65.30.0
- սոցիալական օգնության և սոցիալական ծառայությունների մատուցումը, առանց բնակության ապահովման, տես 88.10.0, 88.99.0