Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների (3,5 տ չգերազանցող քաշով) վարձույթ և լիզինգ առանց վարորդի:
Բացառվում է`
- մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների (3,5 տ չգերազանցող քաշով) վարձույթ և լիզինգ վարորդով, տես 49.32
Բեռնատար մեքենաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների, ծանրաքաշ փոխադրամիջոցների (3,5 տ գերազանցող քաշով) վարձույթ և լիզինգ առանց վարորդի
- ճամփորդական փոխադրամիջոցների (հանդերձված ննջատեղերով, խոհանոցով, զուգարանով և այլ) վարձույթ և լիզինգ առանց վարորդի:
Բացառվում է`
- բեռնատար մեքենաների, ծանրաքաշ փոխադրամիջոցների վարձույթը և լիզինգը վարորդով, տես 49.41
Զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների վարձույթ:
Բացառվում է`
- զբոսաշրջության նավերի և առագաստանավերի վարձույթը, անձնակազմով, տես 50.10, 50.30
- տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22
- ուրիշ խմբավորումներում չներառված այլ կենցաղային և անձնական պարագաների վարձույթը, տես 77.29
- հանգստի և զվարճության վայրերի մաս կազմող սարքավորանքի վարձույթը, տես 93.29
Տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթ
Այս ենթադասը ներառում է`
- տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների վարձույթ
Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- տնային տնտեսությունների, կազմակերպությունների և արդյունաբերական կազմակերպությունների համար բոլոր այլ արտադրատեսակների (բացի զվարճանքի և սպորտի պարագաներից) վարձույթ և լիզինգ` մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի և ամսագրերի, արտադրատեսակների ինքնուրույն պատրաստման համար (որպես նախասիրություն), այդ թվում` տան, բնակարանի նորոգման համար մեքենաների և սարքավորանքի, ծաղիկների և մշակաբույսերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի:
Բացառվում է`
- մարդատար ավտոմոբիլների, թեթևաքաշ փոխադրամիջոցների, բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների վարձույթը և լիզինգը առանց վարորդի, տես 71.1
- զվարճանքի և սպորտի պարագաների վարձույթը և լիզինգը, տես 77.21.0
- տեսաերիզների և տեսասկավառակների վարձույթը, տես 77.22.0
- գրասենյակային կահույքի վարձույթը, տես 77.33.0
- մոտոցիկլների և բնակելի ճամփորդական մեքենաների վարձույթը առանց վարորդի, տես 77.39.0
- բանվորական հագուստի, սպիտակեղենի և համանման արտադրատեսակների վարձույթը լվացքատներում, տես 96.01.0
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
- 28.30 դասում ներառված սարքավորանքի, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները և այլ մեքենաների և սարքավորանքի վարձույթ, առանց գործարկուի (օպերատորի):
Բացառվում է`
- գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 01.61, 02.40
Շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- շինարարական մեքենաների և սարքավորանքի, այդ թվում` ամբարձիչ կռունկով բեռնատարները, վարձույթ և գործառնական լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
- շինարարական փայտամածերի, լաստակների վարձույթ, առանց տեղադրման և հավաքակցման:
Բացառվում է`
- շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը գործարկուով (օպերատորով), տես 43
Գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ համակարգիչները, վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային սարքերի, էլեկտրոնային հաշվասարքերի և այլ), գրասենյակային կահույքի վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
Ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի` առևտրային նավերի և համանման ջրային տրանսպորտային միջոցների վարձույթ և լիզինգ առանց անձնակազմի:
Բացառվում է`
- ջրային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթը անձնակազմով, տես 50 հատվածը
- զբոսանավակների վարձույթը, տես 77.21.0
Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ
Այս ենթադասը ներառում է`
- օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի` ինքնաթիռների, տաք օդով օդապարիկների և այլն, վարձույթ և լիզինգ առանց անձնակազմի:
Բացառվում է`
- օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթը անձնակազմով, տես 51 հատվածը
Այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների վարձույթ և լիզինգ, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերության ոլորտում որպես արտադրական միջոցներ շահագործվող այլ մեքենաների և սարքավորանքի` շարժիչների և տուրբինների, հաստոցների, լեռնագործական և նավթարդյունահանման ոլորտներում շահագործվող մեքենաների և սարքավորանքի, կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթ և լիզինգ առանց գործարկուի (օպերատորի)
- ցամաքային տրանսպորտային միջոցների (բացի ավտոմեքենաներից) և սարքավորանքի` մոտոցիկլների, ավտոֆուրգոնների, բնակելի ճամփորդական մեքենաների, կցանքների վարձույթ և լիզինգ առանց վարորդի
- բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ
- բեռնահարթակների վարձույթ
- բնակելի կամ գրասենյակային բեռնարկղերի (կոնտեյներների) վարձույթ
- կենդանիների (նժույգների, կենդանիների հոտի) վարձույթ:
Բացառվում է`
- հեծանիվների վարձույթը, տես 77.21.0
- գյուղատնտեսական և անտառային տնտեսության մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.31
- շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթը և լիզինգը, տես 77.32
- գրասենյակային մեքենաների և սարքավորանքի, ներառյալ հաշվողական տեխնիկան, վարձույթը և լիզինգը, տես 77.33
Մտավոր սեփականության և համանման արտադրանքի, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները, լիզինգ
Այս ենթադասը ներառում է գործունեություն, որն այլ անձանց թույլ է տալիս օգտագործել մտավոր սեփականությունը և համանման արտադրանքը, վճարելով այդ արտադրանքի սեփականատերերին փոխհատուցումը կամ լիցենզիոն վճարները (օրինակ` բնական պաշարների շահագործման իրավունքի համար վճարումներ):
Այդ տեսակի արտադրանքի լիզինգը կարող է լինել տարբեր ձևերի` վերարտադրման (պատճենահանման) թույլտվություն, գործունեության (արտադրության) ընթացքում նորարարությունների կիրառում (օրինակ` նոր տեխնոլոգիաների), ֆրանչայզինգի պայմաններով արտադրական գործունեության իրականացում և այլն:
Մտավոր սեփականության օգտագործման իրավունքի սեփականատերը պարտադիր չէ, որ լինի այդ արտադրանքի հեղինակը:
Այս ենթադասը ներառում է`
- մտավոր սեփականության լիզինգ, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման
- փոխհատուցումների կամ լիցենզիոն վճարումների ստացում արտոնագրված մշակումների, նոր տեխնոլոգիաների և այլ մտավոր սեփականության, ապրանքանիշերի, ֆիրմային նշանների (բրենդերի), օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքների և գնահատականների, ֆրանչայզինգի պայմանագրերով նախատեսված և համանման արտադրանքի օգտագործման իրավունքի համար:
Բացառվում է`
- հրատարակության իրավունքի ձեռքբերումը, տես 58 և 59 հատվածները
- հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման թողարկումը, բազմացումը և տարածումը տես 58 և 59 հատվածները
- անշարժ գույքի հանձնումը վարձակալության, տես 68.2
- գույքի (նյութական առարկաների) վարձույթը, տես 77.1, 77.2, 77.3
Աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է թափուր պաշտոնների լրացման համար ցուցակների կազմում, հավակնորդների ընտրում և աշխատանքի տեղավորում՝
- անձնակազմի ընտրություն, թափուր պաշտոնների ցուցակների կազմում, թեկնածուների ընտրում և ըստ աշխատատեղերի բաշխում
- աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրում և թեսթավորում
- դերասանների ստուգման և ընտրությամբ զբաղվող գործակալությունների գործունեություն
- անձնակազմի աշխատանքի տեղավորումն օտարերկրյա պետությունում:
Բացառվում է`
- անհատ դերասանների անունից գործող թատերական գործակալների և գործակալությունների գործունեությունը, տես 74.90
Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն
Այս ենթադասը ներառում է ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքներով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովող գործակալությունների գործունեությունը, որոնք և վարձատրում են կատարված աշխատանքի համար:
Այստեղ դասակարգվող միավորները չեն իրականացնում տեղում աշխատանքի անմիջական հսկումը:
Աշխատուժով ապահովման այլ գործունեություն
Այստեղ դասակարգվող միավորները պոտենցիալ գործատուներին առաջարկում են ծառայողական հրահանգներով, ֆինանսական հաշվետվություններով, վճարացուցակներով և ծագած այլ հարցերով զբաղվող հնարավոր ծառայողներին, իրականացնում են բարձր որակավորման կադրերի փնտրում և տեղավորում աշխատանքի:
Այստեղ դասակարգվող միավորները ապահովում են պատվիրատուին աշխատուժով սովորաբար երկար ժամկետով կամ հիմնական հիմունքներով, բայց պատասխանատու չեն աշխատանքի կառավարման և հսկման համար:
Բացառվում է`
- կազմակերպություններում աշխատանքային ռեսուրսների կառավարման հետ կապված գործունեությունը, որը դասակարգվում է տնտեսական գործունեության տեսակներին համապատասխան դասերում
- ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, տես 78.20.0
Զբոսաշրջային գործակալությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է ճամփորդությունների, էքսկուրսիաների, կազմակերպված շրջապտույտների (տուրերի) մանրածախ և մեծածախ վաճառքը (անհատական կամ խմբային տուրեր) զբոսաշրջային գործակալությունների կողմից, ներառյալ տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում:
Զբոսաշրջային օպերատորների գործունեություն
Այս ենթադասը ներառում է ճամփորդությունների, էքսկուրսիաների, զբոսաշրջային շրջապտույտների (տուրերի) կազմակերպմանն ուղղված զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, ներառյալ տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում, թանգարանների, պատմական վայրերի, ներկայացումների այցելությունները:
Այս ենթադասում ներառված զբոսաշրջային ծառայությունները կարող են մատուցվել անմիջական զբոսաշրջային օպերատորների, ինչպես նաև միջնորդի` զբոսաշրջային գործակալությունների միջոցով:
Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ
Այս ենթադասը ներառում է`
- հյուրանոցներում, ռեստորաններում, հասարակական և անհատական տրանսպորտում տեղերի, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայություններ
- թայմ-շեր (time-share) ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում) փոխանակություն
- սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տոմսերի ապահովում
- զբոսաշրջային ծառայությունների սպառողներին օգնության ցուցաբերում` էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություններ, այդ թվում` անհատական երթուղիների կազմման և այլ, զբոսավարների և ուղեկցող անձանց ծառայություններ
- զբոսաշրջության զարգացման և աջակցությանն ուղղված գործունեություն:
Բացառվում է`
- զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, տես 79.11, 79.12.0
- գիտաժողովների, վեհաժողովների և համանման միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, տես 82.30
Ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալությունների գործունեություն
Դրամի և թանկարժեք արտադրատեսակների տեղափոխում
Այս ենթադասը ներառում է դրամի, թանկարժեք իրերի հավաքումը և տեղափոխումը զրահապատ մեքենաներով, հատուկ ուսուցում անցած անձնակազմի միջոցով և սարքավորանքի կիրառմամբ` փոխադրման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:
Բացառվում է`
- հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործունեությունը, տես 84.24.0
Անվտանգության ապահովման այլ մասնավոր գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- թիկնապահների ծառայություններ
- «ստի դրսևորիչ»-ի կիրառում
- մատնատպության անցկացում
- պահակախմբերի, պարեկների, պահակների ծառայություններ:
Բացառվում է`
- հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործունեությունը, տես 84.24.0
Անվտանգության համակարգերի գործառման ապահովում
Այս ենթադասը ներառում է`
- հեռակառավարում և վերահսկում անվտանգության էլեկտրոնային համակարգերի միջոցով, այդ թվում` հակաջարդիչ և հակահրդեհային համակարգերը, ներառյալ դրանց տեղադրումը և սպասարկումը
- մեխանիկական կամ էլեկտրոնային բլոկավորող սարքերի, անկիզելի պահարանների և հուսալի պահեստարանների տեղադրում, նորոգում և սպասարկում Այս ծառայությունները մատուցող միավորները կարող են իրականացնել նաև նշված անվտանգության համակարգերի և սարքերի վաճառք:
Բացառվում է`
- շենքերի և համանման կառույցների մաս կազմող անվտանգության համակարգերի հավաքակցումը, տես 43.21
- անվտանգության համակարգերի մանրածախ առևտուրը, տես 47.59
- հասարակական կարգի և անվտանգության ապահովումը, տես 84.24
- բանալիների կրկնակներով ապահովումը, տես 95.29
Հետաքննությունների կատարում
Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի շենքերի ներքին տարածքների պատշաճ վիճակում պահպանման համալիր սպասարկումը` ներքին տարածքների մաքրումը և հավաքումը, աղբի հեռացումը, բույսերի խնամքը, ջեռուցման և օդափոխման համակարգերի հսկումը, շենքի ներսում հասարակական կարգի պահպանումը, փոստի բաշխումը, այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ներքին կահավորության պարագաների մաքրումը, լվացքը, հանդերձարանների ծառայությունները և սպասարկման համանման գործունեությունը:
Բացառվում է`
- սպասարկման մեկ տեսակի ծառայության մատուցումը, օրինակ` ընդհանուր մաքրման աշխատանքները կամ ջեռուցման և օդափոխման համակարգերի սպասարկումը և այլ (դասակարգվում են համապատասխան դասերում)
- համակարգչային համակարգերի կառավարումը և շահագործումը, տես 62.03
- ռեստորանների, հիվանդանոցների, համանման կազմակերպությունների կառավարումը, վերելակների շահագործումը (դասակարգվում է համապատասխան դասերում)
- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով ուղղիչ հաստատությունների կառավարումը, տես 84.23
Շենքերի ընդհանուր մաքրում
Այս ենթադասը ներառում է`
- բոլոր տեսակի շենքերի, այդ թվում` հիմնարկների, գրասենյակների, գործարանների, խանութների, ինստիտուտների, այլ առևտրային և մասնագիտական կազմակերպությունների, ներքին տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ընդհանուր (ոչ մասնագիտացված) մաքրում
- միջանցքների, լուսամուտների մաքրում:
Բացառվում է`
- մասնագիտացված հարդարումը, տես 81.22.0
Շենքերի և արդյունաբերական շինությունների մասնագիտացված մաքրում
Այս ենթադասը ներառում է`
- բոլոր տեսակի շենքերի, այդ թվում` հիմնարկների, գրասենյակների, գործարանների, խանութների, ինստիտուտների, այլ առևտրային և մասնագիտական կազմակերպությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրում
- մաքրման մասնագիտացված ծառայությունների մատուցում` լուսամուտների, ծխնելույզների, բուխարիների, վառարանների, օդափոխման հորանների, աղբայրոցների, ջրաջեռուցիչների (բոյլերների), արտանետիչ խողովակների մաքրում
- արդյունաբերական սարքավորանքի մաքրում
- շենքերի, այդ թվում` արդյունաբերական սարքավորանքով, այլ մաքրման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
Բացառվում է`
- գոլորշիով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարումը, տես 43.99
Այլ մաքրման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- լողավազանների մաքրում և սպասարկում
- գնացքների, ավտոբուսների, ինքնաթիռների և այլնի մաքրում
- ցիստեռնների և լցանավերի մաքրում
- շենքերի, նավերի, գնացքների և այլ տարածքների ախտահանում, միջատազերծում, կրծողների ոչնչացում
- շշերի լվացում
- փողոցների ավլում, ձյունից և սառույցից մաքրում
- հասարակական զուգարանների շահագործում
- այլ մաքրման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
Բացառվում է`
- կրծողների դեմ պայքարը գյուղատնտեսությունում, տես 01.61
- կենսազուգարանների սպասարկումը, տես 37.00.0
- ավտոմեքենաների լվացումը և մաքրումը, տես 45.20
Բնատեսարանի բարեկարգման գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- քամուց, աղմուկից, աղտոտումից պաշտպանելու նպատակով ծառերի, թփերի տնկում, բնատեսարանի բարեկարգում
- շենքերի ճակատների, տանիքների, փոքրիկ ներքին բակերի կանաչապատում
- սպորտային հրապարակների, հանգստի գոտիների ու խաղահրապարակների և համանման տարածքների կանաչապատում
- ջրային ավազանների` լճակների, ջրանցքների, լողավազանների, առվակների, գետերի ափերի կանաչապատում
- ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղիների, երկաթուղային կայարանների և օդանավակայանների տարածքների կանաչապատում
- զբոսայգիների, պուրակների, պարտեզների, պետական և մասնավոր բնակելի շենքերի, հասարակական կառույցների (դպրոցների, հիվանդանոցների, հիմնարկների և այլ), արդյունաբերական և առևտրային կազմակերպությունների տարածքների, համայնքային սեփականություն հանդիսացող այգիների, կանաչ տարածքների, գերեզմանատների և այլ տարածքների կանաչապատում, բարեկարգում, պահպանում:
Բացառվում է`
- գյուղատնտեսական նպատակներով ծառերի և բույսերի տնկումը, տես 01 և 02 հատվածները
- ծառերի տնկարանների, անտառատնկարանների գործունեությունը, տես 01.30.1, 02.10.0
- գյուղատնտեսական հողերի բարելավումը, տես 01.61
- շինարարական օբյեկտների ավարտի հետ կապված տարածքի բարեկարգումը, տես F բաժինը
- ճարտարապետության բնագավառում գործունեությունը, բնապատկերային հատակագծումը, տես 71.11
Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեություն
Այս ենթադասը ներառում է առևտրային միավորին վարչարարական ծառայությունների մատուցումը` այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպումը, ուղեկցումը, ֆինանսական պլանավորումը, հաշվապահական մատյանների վարումը, կադրերի բաժնի գործունեությունը, թղթակցության մշակումը և այլ, վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով:
Բացառվում է`
- առանձին ծառայությունների մատուցումը, դասակարգվում է համապատասխան գործունեության տեսակի դասում
- նշված ծառայությունները մատուցող անձնակազմի ընտրության գործունեությունը, տես 78 հատվածը
Լուսապատճենում, փաստաթղթերի պատրաստում և այլ մասնագիտացված օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է լուսապատճենումը (ոչ մեծ քանակով), փաստաթղթերի պատրաստումը և համանման այլ օժանդակ գործունեությունը՝
- փաստաթղթերի պատրաստում
- փաստաթղթերի, նամակների, գրությունների սրբագրում և խմբագրում
- տեքստերի մշակում, տպում, բազմացում
- փաստաթղթերի լուսապատճենում և այլ տեսակի պատճենահանում
- թղթակցության, այդ թվում` գովազդային նյութերը, առաքման ծառայություններ` նամակների դասավորում ծրարներում, ծրարների վրա հասցեների նշում, հասցեատերերի ցուցակի կազմում, վերահասցեավորում և այլ
- գործավարական այլ ծառայություններ:
Բացառվում է`
- տպագրական գործունեությունը, տես 18.12
- նախատպագրական և տպագրական գործունեությանն առնչվող ծառայությունները, տես 18.13
- փոստային գովազդային միջոցառումների կազմակերպումը և իրագործումը, տես 73.11
- սղագրուհիների գործունեությունը, տես 82.99.0
- սղագրության բնագավառում մասնագիտացված գործունեությունը, տես 82.99.0
- թարգմանչական գործունեությունը, տես 74.30.0
Հեռախոսային տեղեկատու կենտրոնների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- հեռախոսային տեղեկատու կենտրոնների ծառայություններից օգտվողների սպասարկում, այդ թվում` ինքնապատասխանիչով (համակարգչի և հեռախոսի զուգակցում) պատասխանները` գործարկուների (օպերատորների) միջոցով օգտվողների հետ հաղորդակցում, հարցումների սպասարկում, պատվերների ավտոմատ տեղաբաշխում, տեղեկատու տեղեկատվության տրամադրում, բողոքների մշակում, հասցեների ճշգրտում
- ապրանքների և ծառայությունների սպառման շուկաների ուսումնասիրության, հնարավոր նոր գնորդների ներգրավման, տարբեր խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրման և համանման այլ նպատակների համար հեռախոսային տեղեկատու կենտրոնների կողմից ծառայությունների մատուցում
Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում
Այս ենթադասը ներառում է վեհաժողովների, համագումարների, մասնագիտացված ցուցադրական սրահների (ավտոմեքենաների, ինքնաթիռների և այլ), տնտեսական ցուցահանդեսների (բացի ցուցահանդես-վաճառքի) կազմակերպումը, անձնակազմի տրամադրմամբ (կամ առանց անձնակազմի տրամադրման)` նշված միջոցառումների համար հատկացված շենքերի և տարածքների կառավարման նպատակով:
Բացառվում է`
- առևտրի իրականացման վայրի կազմակերպումը, տես 82.30.2
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
Այս ենթադասը ներառում է առևտրի իրականացման վայրի` առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեությունը:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը ապահովում է առևտրի տարածքը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ստուգիչ չափման միջոցներով, առևտրի պատշաճ կազմակերպման համար այլ պարագաներով, գյուղատնտեսական շուկաներում` մթերքի որակի ստուգման համար սարքավորված լաբորատորիաների գործումը և համապատասխան օրենքներով նախատեսված այլ պայմանների պահպանումը:
Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրում
Այս ենթադասը ներառում է հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների կազմակերպման գործունեությունը:
Վճարների գանձում և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
Այս ենթադասը ներառում է`
- ըստ մուրհակների, պայմանագրերի, լիազորագրերի և այլ հաշիվների վճարների գանձում
- մասնավոր անձի կամ կազմակերպության ֆինանսական վիճակի կամ առևտրային գործունեության հետ կապված վճարունակության գնահատում, վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
Փաթեթավորման բնագավառում գործունեություն
Այս ենթադասը ներառում է փաթեթավորման բնագավառում գործունեությունը, որն իրականացվում է վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով՝
- տարբեր ապրանքների փաթեթավորում (փայլաթիթեղով, սրվակներում, անոթներում)
- հեղուկների (ներառյալ խմիչքները և սննդամթերքը) շշալցում կամ տարալցում
- մսի, մսամթերքների, կարագի կշռածրարում
- դեղագործական ապրանքների կշռաբաշխում, անվտանգության կանոնների պահպանմամբ
- պիտակների ամրակցում, դրոշմակում և դրոշմատպում
- նվերների, փաթեթների փաթեթավորում :
Բացառվում է`
- զովացուցիչ խմիչքների և հանքային ջրերի արտադրությունը, տես 11.07
- բեռնափոխադրումների հետ կապված փաթեթավորման գործունեությունը, տես 52.29
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- սղագրության ծառայություններ, այդ թվում` սղագրուհիների գործունեությունը
- մագնիսական ժապավենների կամ սկավառակների գրառումների վերծանում
- ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումների ընթացքում «իրական ժամանակի» ռեժիմում ենթագրերի տեղադրում
- գծիկային կոդի գծանշում
- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով դրամահավաքի իրականացում
- գույքի տնօրինման իրավունքի վերականգնման գործառույթներ
- անկախ գնահատողների գործունեություն
- փողոցներում, հրապարակներում ավտոմեքենաների կայանման համար վճարի գանձում
- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով վարորդական իրավունքների տրամադրում
- լրացուցիչ այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում:
Բացառվում է`
- կինոֆիլմերի, տեսաերիզների և հեռուստատեսային ծրագրերի ավարտական մշակումը, տես 59.12.0
- լուսապատճենումը, պատճենումը, տես 82.19.0