Գտնված: 33

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

MՄասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն
69.10.0
Իրավաբանական գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - քրեական գործերի քննության ընթացքում փաստաբանական գործունեություն` հետաքննության, նախաքննության և դատական քննության մարմիններում այլ անձանց շահերի պաշտպանություն, քրեական, քաղաքացիական, աշխատանքային, վարչական, վարչարարական վեճերի քննության ընթացքում խորհրդատվությունների տրամադրում և ներկայացուցչություն - իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում, իրավաբանական անձանց պետական գրանցման, արտոնագրային և հեղինակային իրավունքի գրանցման հետ կապված փաստաթղթերի, պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթերի պատրաստում - նոտարների, արբիտրաժային տրիբունալի, դատական փորձագետների, սնանկության գործերով կառավարիչների ծառայություններ: Բացառվում է` - արդարադատության բնագավառում գործունեությունը, տես 84.23
69.20.0
Հաշիվների կազմում, հաշվապահական հաշվառում, վերստուգիչ ծառայություններ (աուդիտ), խորհրդատվություններ հարկադրման հարցերով
Այս ենթադասը ներառում է` - առևտրային և այլ կազմակերպությունների համար առևտրային գործառնությունների գրանցում - ֆինանսական հաշիվների պատրաստում և ստուգում (աուդիտ) - ֆինանսական հաշիվների վերլուծություն և դրանց ճշգրտության վերաբերյալ եզրակացությունների կազմում - մասնավոր անձանց կամ կազմակերպությունների համար հարկային հայտարարագրերի պատրաստում - խորհրդատվական ծառայություններ և ներկայացուցչություն (բացի իրավաբանական ներկայացուցչությունից) հարկային մարմիններում հաճախորդների անունից: Բացառվում է` - տվյալների մշակման և աղյուսակավորման ծառայությունները, տես 63.11 - կառավարման խնդիրների` հաշվառման համակարգերի մշակման, ծախսերի հաշվառման, բյուջեի կատարման հսկման ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվական ծառայությունները, տես 70.22 - մուրհակային վճարների գանձումը (ինկասացիա), տես 82.91
70.10.0
Գլխամասային գրասենյակների գործունեություն
Այս ենթադասը ներառում է կազմակերպության այլ միավորների գործունեության հսկումը և կառավարումը, ռազմավարական և կազմակերպական պլանավորումը, որոշումների ընդունումը, առօրյա գործողությունների կառավարումը և գործունեության հսկումը՝ - գլխամասային գրասենյակների գործունեություն - կենտրոնական վարչական գրասենյակների գործունեություն - կորպորատիվ գրասենյակների գործունեություն - շրջանային և տարածքային գրասենյակների գործունեություն - կառավարման օժանդակ գրասենյակների գործունեություն: Բացառվում է` - ոչ կառավարման հարցերով զբաղվող հոլդինգ-կազմակերպությունների գործունեությունը, տես 64.20
70.21.0
Հասարակայնության հետ կապերի գործունեություն
Այս ենթադասը ներառում է հասարակայնության հետ կապերի հարցերով զբաղվող առևտրային և այլ կազմակերպություններին առաջարկների, խորհրդատվության և գործնական օգնության տրամադրումը, ներառյալ լոբբիստական գործունեությունը: Բացառվում է` - գովազդային գործունեությունը, տես 73.1 - շուկայի ուսումնասիրման և հասարակական կարծիքի հարցման հետ կապված գործունեությունը, տես 73.20
70.22.0
Ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեություն
Այս ենթադասը ներառում է արտադրության կառավարման հարցերով զբաղվող առևտրային և այլ կազմակերպություններին ընդհանուր ռազմավարության և քաղաքականության պլանավորման, ձեռնարկատիրության հայեցակարգի վերանայման, կառավարման մոտեցումների փոփոխման, ծախսերի կրճատման և արտադրանքի թողարկման հետ կապված այլ ֆինանսական հարցերի, շուկայի պահանջարկի և կառավարելիության, մարդկային ռեսուրսների կառավարելիության, օգտագործման և պլանավորման, ռազմավարության շտկման կամ դրանից հրաժարման, արտադրության ու կառավարման պլանավորման և համանման հարցերի վերաբերյալ առաջարկների, խորհրդատվությունների և գործնական օգնության տրամադրումը։ Այս ենթադասը ներառում է՝ - մեթոդակարգերի և հաշվարկման ընթացակարգերի, ծախսումների հաշվառման ծրագրերի, նախահաշիվների կատարման հսկման ընթացակարգերի մշակման վերաբերյալ առաջարկների, խորհրդատվական և գործնական օգնության տրամադրում առևտրային և այլ կազմակերպություններին - պլանավորման, կազմակերպչական միջոցների, արդյունավետության ապահովման և հսկման, կառավարման մասին տեղեկատվության ապահովման և համանման բնագավառներում խորհրդատվական և գործնական օգնության տրամադրում առևտրային և այլ կազմակերպություններին: Բացառվում է` - հաշվառման համակարգերի համար ծրագրային ապահովման մշակումը, տես 62.01 - իրավաբանական բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցումը և ներկայացուցչությունը, տես 69.10 - հաշիվների կազմումը, հաշվապահական հաշվառումը, վերստուգիչ ծառայությունները (աուդիտ), խորհրդատվությունները հարկադրման հարցերով, տես 69.20 - ճարտարապետության և տեխնիկական բնագավառներում խորհրդատվական ծառա­յությունները, տես 71.11, 71.12 - բնապահպանության, գյուղատնտեսագիտության, անվտանգության և համանման բնագավառներում խորհրդատվական ծառայությունները, տես 74.90 - աշխատանքի որոնման և տեղավորման բնագավառում խորհրդատվական ծառայությունները, տես 78.10 - կրթության բնագավառում խորհրդատվական ծառայությունները, տես 85.60
71.11.1
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն Այս ենթադասը ներառում
Է` - բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, գծագրերի պատրաստում - փոքր և մեծ քաղաքների հատակագծում - բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծերի փորձաքննություն
71.11.2
Ճարտարապետության բնագավառում այլ գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - բնապատկերային հատակագծում - ճարտարապետության բնագավառում խորհրդատվական գործունեություն: Բացառվում է` - տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական և այլ գործունեությունը, տես 62.02, 62.09 - ինտերիերների ձևավորումը, տես 74.10
71.12.1
Տրանսպորտային կառույցների նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է` - ավտոճանապարհների, մայրուղիների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), ճոպանուղիների նախագծում - կամուրջների, էստակադների և տրանսպորտային այլ կառույցների նախագծում - տրանսպորտային կառույցների նախագծերի փորձաքննություն - մարզադաշտերի, թենիսի, մարզադահլիճների հարթակների, գոլֆի դաշտերի նախագծում - մարզադաշտերի, թենիսի, մարզադահլիճների հարթակների, գոլֆի դաշտերի նախագծերի փորձաքննություն: Բացառվում է` - տրանսպորտային, սպորտային կառույցներին կից շենքերի նախագծումը, տես 71.11.1
71.12.2
Հիդրոտեխնիկական կառույցների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է` - ջրուղիների, նավակառանային կառույցների, ամբարտակների, հիդրոտեխնիկական թունելների և այլ կառույցների նախագծում - ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու մայրուղային խողովակաշարերի, բաշխման համակարգերի նախագծում - էլեկտրակայանների մաս կազմող հիդրոտեխնիկական կառույցների նախագծում - շենքերի, շինությունների ջրամատակարարման համակարգերի նախագծում: Բացառվում է` - հիդրոտեխնիկական Էներգետիկ կառույցներին կից շենքերի նախագծումը, տես 71.11.1
71.12.3
Էներգետիկ կառույցների նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է` - հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների, հողմային, արևային և այլ տեսակի էլեկտրակայանների, ենթակայանների, էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերի և համանման կառույցների նախագծում - գազի և հեղուկ վառելիքի պահեստավորման կառույցների, գազալցակայանների, գազատար համակարգերի, օդի լավորակման և օդափոխման համակարգերի նախագծում - էներգետիկ կառույցների և համակարգերի նախագծերի փորձաքննություն - շենքերի, շինությունների Էլեկտրական համակարգերի (էլեկտրահաղորդակցական գծերի, հողակցման, հատակի էլեկտրաջեռուցման և այլն) նախագծում - շենքերի, շինությունների գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի նախագծում - փողոցների, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման և ազդանշանային համակարգերի նախագծում - Էլեկտրական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի նախագծերի փորձաքննություն: Բացառվում է` - հիդրոտեխնիկական կառույցներին կից շենքերի նախագծումը, տես 71.11.1
71.12.4
Կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծում, նախագծերի փորձաքննություն
Այս ենթադասը ներառում է` - հեռահաղորդակցական մայրուղային համակարգերի, քաղաքային ռադիոյի, հեռուստատեսության, այդ թվում՝ մալուխային հեռուստատեսությունը, անվտանգության համակարգերի նախագծում - շենքերի և շինությունների կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծում - կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծերի փորձաքննություն
71.12.5
Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում
71.12.9
Ճարտարագիտական այլ գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ
Այս ենթադասը ներառում է` - ֆիզիկայի օրենքների և սկզբունքների կիրառմամբ մեխանիզմների, նյութերի, գործիքների, կառուցվածքների, համակարգերի ստեղծման համար նախագծերի մշակմանն ուղղված ճարտարագիտական գործունեություն, մեքենաների, արդյունաբերական գործընթացների և արդյունաբերական արտադրանքի, ջրային ռեսուրսների կառավարման, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, հանքագործական ճարտարագիտության, քիմիական տեխնոլոգիաների, մեխանիկական, արդյունաբերական համակարգատեխնիկայի և ճարտարագիտական այլ բնագավառներում խորհրդատվական գործունեություն - շրջակա միջավայրի աղտոտման հետ պայքարի, ձայնագիտական և համանման համակարգերի նախագծերի մշակում - նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեություն - երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքներ` հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքներ, ենթամակերևութային շերտերի հետազոտություններ, քարտեզագրական և համապատասխան տեղեկատվության հավաքման գործունեություն: Բացառվում է` - նավթի և գազի արդյունահանման հետ կապված հետախուզական հորատումը, տես 09.10, 09.90 - շինարարական աշխատանքների հետ կապված հետախուզական հորատումը և գայլիկոնումը, տես 43.13.0 - պատրաստի (չհարմարեցված սպառողի պահանջներին) ծրագրային ապահովման մշակումը կամ հրատարակությունը, տես 58.29, 62.01 - տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական և այլ գործունեությունը, տես 62.02, 62.09 - տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները, տես 71.20 - գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները, տես 72.1 - դիզայներական մասնագիտացված գործունեությունը, տես 74.10 - օդալուսանկարահանումը, տես 74.20
71.20.1
Ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում
71.20.2
Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում
Այս ենթադասը ներառում է` - շենքերի, կոնստրուկցիաների, այդ թվում՝ կրող կոնստրուկցիաները, միացման հանգույցների տեխնիկական վիճակի հետազոտում - հիմքերի տեխնիկական վիճակի հետազոտում, հորատում - ինժեներական համակարգերի հետազոտում - տեխնոլոգիական փորձարկումներ շինարարությունում
71.20.3
Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողություն
Այս ենթադասը ներառում է` - ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի պարբերական զննում
71.20.4
Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում
71.20.5
Անասնաբուժական, բուսասանիտարական հսկողություն և սննդամթերքի արտադրության վերահսկում
Այս ենթադասը ներառում է` - վերլուծություն սննդամթերքի անվտանգության ոլորտում, ներառյալ անասնաբուժական հսկողությունը և սննդամթերքի արտադրության համապատասխան հսկողությունը
71.20.6
Արտադրատեսակների հավաստագրում
Այս ենթադասը ներառում է` - արտադրատեսակների, ներառյալ սպառողական ապրանքները, ավտոմեքենաների, ինքնաթիռների, բարձր ճնշման կաթսաների, միջուկային կայանքների և այլնի հավաստագրում
71.20.7
Ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկում
71.20.9
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ այլ բնագավառներում
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի նյութերի և արտադրատեսակների ֆիզիկական, քիմիական և այլ վերլուծական փորձարկումները՝ - ձայնական և թրթռական փորձարկումներ - օգտակար հանածոների, միներալների և այլ հանածոների կազմի և մաքրության փորձարկում - արտադրատեսակների ֆիզիկական բնութագրիչների և նյութերի շահագործական հատկանիշների` դիմացկունության, հաստության, ամրության, ճառագայթաակտիվության և այլ փորձարկումներ - տեխնիկական պայմաններին համապատասխանության և հուսալիության աստիճանի ստուգում - մեքենաշինական հավաքակցված մեխանիզմների և սարքավորանքի` շարժիչների, ավտոմեքենաների, էլեկտրոնային սարքավորանքի և այլնի շահագործման բնութագրիչների փորձարկում - եռակցակարանների և միացքների ճառագայթագրական ստուգում - քայքայումների վերլուծություն - շրջակա միջավայրի պարամետրերի` օդի և ջրի աղտոտվածության աստիճանի և այլնի չափում և հետազոտում - փորձարկումներ մանրակերտների և մոդելների օգտագործմամբ (օրինակ` ինքնաթիռների, նավերի, պատնեշների և այլ) - ոստիկանական լաբորատորիաների գործունեությո: ւն Բացառվում է` - անասնաբուժական ծառայությունները, տես 75.00 - բժշկական և ստոմատոլոգիական ախտորոշական հետազոտությունները, թեստերը և բժշկական վերլուծությունները, տես 86 հատվածը
72.11.0
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - ԴՆԹ/ՌՆԹ ուսումնասիրություններ` գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով, ԴՆԹ/ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրում, սինթեզում, տարածում, գենի ինքնավերարտադրում, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառում - սպիտակուցների և այլ մոլեկուլների ուսումնասիրություններ` սպիտակուցների և պեպտիդների (ներառյալ հորմոնների մակրոմոլեկուլները) կարգավորում, սինթեզում, մշակում, բուժանյութերի մակրոմոլեկուլների կազմավորման համար կատարելագործված մեթոդների մշակում, պրոտեոմիկա (կենսաքիմիական ոլորտի հետազոտություններ կենդանի օրգանիզմների սպիտակուցների կազմի և կառուցվածքի վերաբերյալ), սպիտակուցների զատում և զտում, բջջի ընդունիչների (ռեցեպտորների) նույնացում, իմպուլսների փոխանցում - բջիջների, հյուսվածքների աճեցման հետ կապված մշակումներ` բջիջների և հյուսվածքների աճեցում, հյուսվածքների մշակումներ (ներառյալ շարակցական հյուսվածքների և կենսաբժշկական մշակումները), բջիջների միախառնում, պատվաստանյութերի, իմունային հատկությունների խթան հանդիսացող միջոցների, սաղմի հետ փորձեր - փորձարկումներում կենսատեխնոլոգիական գործընթացների կիրառում` ֆերմենտում կենսառեակտորներում, կենսամշակում, կենսաալկալահանում, կենսաթելքամշակում, կենսագունաթափում, կենսածծմբազերծում, կենսավերականգնում, կենսաքամում - գեների և ՌՆԹ-փոխակիրների ուսումնասիրություններ` գենային թերապիա, վիրուսային փոխակիրներ - կենսաինֆորմատիկա` գենոմների, սպիտակուցների հաջորդականությունների տվյալների հիմնապահեստի ստեղծում, կենսատեխնոլոգիական գործընթացների համալիրի, ներառյալ կենսաբանական համակարգերը, մոդելավորում - նանոկենսատեխնոլոգիաներ` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառումը կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով
72.19.1
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - գիտական հետազոտություններ բնագիտության բնագավառում - գիտական հետազոտություններ բժշկական գիտությունների բնագավառում - գիտական հետազոտություններ գյուղատնտեսական գիտությունների բնագավառում - միջգիտաճյուղային գիտական հետազոտություններ, որտեղ գերակշռող են բնագիտական հետազոտությունները
72.19.2
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - գիտական հետազոտություններ ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառում
72.20.0
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում
Այս ենթադասը ներառում է` - գիտական հետազոտություններ հասարակական գիտությունների բնագավառում - գիտական հետազոտություններ հումանիտար գիտությունների բնագավառում - միջգիտաճյուղային գիտական հետազոտություններ, որտեղ գերակշռող են հասարակական և հումանիտար բնագավառում հետազոտությունները: Բացառվում է` - շուկայի իրավիճակի հետազոտությունները, տես 73.20
73.11.0
Գովազդային գործակալություններ
Այս ենթադասը ներառում է լրիվ ծավալով (օգտագործելով սեփական հնարավորությունները կամ ենթակապալի միջոցով) գովազդային ծառայությունների մատուցումը՝ ընդգրկելով խորհրդատվությունները, ստեղծագործական աջակցությունը, գովազդային նյութերի պատրաստումը, գնումները՝ - գովազդային միջոցառումների կազմակերպում և իրագործում` գովազդի ստեղծում և տեղադրում պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում - արտաքին գովազդի ստեղծում և տեղադրում վահանակների, շենքերի, ավտոմեքենաների վրա, ցուցասրաներում, ավտոբուսներում և այլ - օդային գովազդ - գովազդային նյութերի կամ նմուշների առբերում և բաշխում - ցուցադրափեղկերում, արտապատկերող էկրաններում կամ էլեկտրոնային կայքերում տեղադրման համար գովազդային նյութերի պատրաստում - գովազդային ծառայությունների պահանջարկի ուսումնասիրում և առաջարկներ, պատվիրատուներին շահագրգռելու և ներգրավելու նպատակով - փոստով վաճառվող ապրանքների գովազդ - գովազդի շուկայի ուսումնասիրման խորհրդատվություններ: Բացառվում է` - գովազդային նյութերի հրատարակությունը, տես 58.19 - գովազդային հոլովակների, կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի համար առևտրային հաղորդագրությունների պատրաստումը, տես 59.11 - շուկայի իրավիճակի հետազոտությունները, տես 73.20 - գովազդային լուսանկարների արտադրությունը, տես 74.20 - առևտրային ցուցահանդեսների կազմակերպումը, տես 82.30 - գործավարության շրջանակում թղթակցության առաքումը, տես 82.19.0
73.12.0
Գովազդի տարածման հետ կապված գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - զանգվածային լրատվական միջոցներում ներկայացուցչություն` զանգվածային լրատվական միջոցներում գովազդի համար ժամանակի և տեղի գնման և վերավաճառքի ծառայություններ: Բացառվում է` - գովազդի համար ժամանակի և տեղի վաճառքը անմիջական զանգվածային լրատվական միջոցի (հրատարակչության և այլ) սեփականատիրոջ կողմից, տես համապատասխան գործունեության տեսակի դասը - հասարակայնության հետ կապերի գործունեությունը, տես 70.21
73.20.0
Շուկայի իրավիճակի հետազոտություն և հասարակական կարծիքի ուսումնասիրում
Այս ենթադասը ներառում է` - շուկայի իրավիճակի հետազոտություն` շուկայի հնարավորությունների, այս կամ այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունների, նախասիրությունների ուսումնասիրում, սպառման ավելացմանը, նոր ապրանքների և ծառայությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ, արդյունքների վիճակագրա­կան հետազոտություններ առևտրային նպատակներով - քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրում, արդյունքների վիճակագրական վերլուծություն
74.10.0
Դիզայներական մասնագիտացված գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - նորաձևության հետ կապված նախագծում` մանածագործվածքի, հագուստի, կոշիկի, թանկարժեք իրերի, կահույքի, ինտերիերի ձևավորման, այլ անձնական և կենցաղային արտադրատեսակների - արդյունաբերական նախագծում` նոր արտադրատեսակների ստեղծման կամ ստեղծված արտադրատեսակների օգտագործման օպտիմիլացմանն ուղղված նախագծերի մշակում, զարգացում, տեխնիկական պայմանների սահմանում, ներառյալ արտադրատեսակների նյութերի, մեխանիզմների, ձևերի, գույների, վերջնական արտաքին տեսքի որոշումը, հաշվի առնելով մարդկային նախասիրությունները և պահանջմունքները, անվտանգությունը, գրավչությունը շուկայում տարածման, շահագործման և սպասարկման համար - նախագծերի գծագրման աշխատանքներ - ինտերիերների ձևավորողների գործունեություն: Բացառվում է` - Web-կայքերի նախագծումը և ծրագրավորումը, տես 62.01 - ճարտարապետական ձևավորման նախագծերի մշակումը, տես 71.11 - ֆիզիկայի օրենքների և սկզբունքների կիրառմամբ մեխանիզմների, նյութերի, գործիքների, կառուցվածքների, համակարգերի ստեղծման համար նախագծերի մշակմանն ուղղված ճարտարագիտական գործունեությունը, տես 71.12
74.20.0
Լուսանկարչության բնագավառում գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - անհատ սպառողների և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեություն` անձնագրերի և այլ փաստաթղթերի համար, հարսանեկան, դպրոցական և համանման լուսանկարների պատրաստում, հրատարակչական, նորաձևության, անշարժ գույքի, զբոսաշրջության և այլ նպատակների համար լուսանկարների պատրաստում - օդալուսանկարահանում (օդալուսանկարների պատրաստում) - տարբեր իրադարձությունների` հարսանիքների, հանդիպումների, այլ հանդիսավոր միջոցառումների տեղում լուսանկարահանում (լուսանկարների պատրաստում) - լուսաժապավենների (այդ թվում` պատվիրատուի լուսանկարած ժխտանկարները (նեգատիվները) կամ կինոժապավենները) մշակում` երևակում, լուսանկարների տպում, մեծացում, սլայդների շրջանակադրում, վերալուսանկարահանում, լուսանկարների վերականգնում, ռետուշում - կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեություն - լուսանկարների շտապ պատրաստման լուսանկարչական արհեստանոցների գործունեություն (ոչ լուսանկարչական ապրանքների խանութների մաս հանդիսացող լուսանկարչական արհեստանոցները) - ֆոտոթղթակիցների գործունեություն - փաստաթղթերի մանրալուսապատճենահանում: Բացառվում է` - կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտներում կինոժապավենների մշակումը, տես 59.12 - քարտեզագրական և տարածական տեղեկատվության հավաքագրման գործունեությունը, տես 71.12 - մետաղադրամի միջոցով գործարկվող ինքնասպասարկման ֆոտոավտոմատների շահագործումը, տես 96.09
74.30.0
Գրավոր և բանավոր թարգմանչություն
74.90.0
Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է առևտրային սպառողներին բազմազան ծառայությունների մատուցումը (ներառվում են մասնագիտական, գիտատեխնիկական մակարդակի հմտություններ պահանջող ծառայությունները և չեն ներառվում սովորական գործնական, սովորաբար կարճատև բնույթի գործառույթները)՝ - միջնորդական գործառնություններ` մանր և միջին կազմակերպությունների, այդ թվում` մասնագիտական մասնավոր գործունեությունը, առուվաճառքի կազմակերպում, բացառությամբ անշարժ գույքի հետ կապված միջնորդությունը - արտոնագրերի առուվաճառքի միջնորդական գործունեություն - գնահատման հետ կապված գործունեություն (օրինակ` հնարժեք կամ թանկարժեք իրերի գնահատում), բացառությամբ անշարժ գույքի կամ ապահովագրության բնագավառում գնահատման ծառայություններից - հաշիվների ստուգում և բեռնափոխադրման տարիֆների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում - եղանակի կանխատեսում - անվտանգության ապահովման հարցերով խորհրդատվություններ - գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվություններ - էկոլոգիական հարցերով խորհրդատվություններ - այլ տեխնիկական հարցերով խորհրդատվություններ - այլ խորհրդատուների գործունեություն, բացի ճարտարապետության, ճարտարագիտության և կառավարման բնագավառում խորհրդատուների գործունեությունից - քանակական հետազոտություններով (գնահատմամբ) զբաղվող մասնագետների (տեսուչների) գործունեություն - անհատների անունից իրականացվող գործակալների և գործակալությունների գործունեություն, որը սովորաբար ուղղված է կինոֆիլմերում, թատերական ներկայացումներում, այլ զվարճանքի կամ սպորտային միջոցառումներում մասնակցության համար պայմանագրերի կնքմանը, պրոդյուսորներին, հրատարակիչներին գրքերի, պիեսների, կերպարվեստի գործերի ներկայացմանը: Բացառվում է` - օգտագործված ավտոմեքենաների մեծածախ առևտուրը, տես 45.1 - օգտագործված ապրանքների մանրածախ առևտուրը աճուրդով, տես 47.79 - ինտերնետով կամ փոստային առաքումների միջոցով ապրանքների մանրածախ առևտուր աճուրդով, տես 47.91 - այլ մանրածախ առևտուրը աճուրդով կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս, տես 47.99 - անշարժ գույքի հետ կապված միջնորդների գործունեությունը, տես 68.31 - հաշվապահական գործունեությունը, տես 69.20 - կառավարման հարցերով խորհրդատուների գործունեությունը, տես 70.22 - ճարտարապետության և ճարտարագիտության բնագավառների գործունեությունը, տես 71.1 - արդյունաբերական դիզայներական գործունեությունը, տես 71.12, 74.10 - սննդամթերքի որակի վերլուծությունը և անասնաբուժական հսկումը, տես 71.20 - գովազդային գործունեությունը, տես 73.11 - մասնագիտական ցուցահանդեսների, գիտաժողովների կազմակերպման գործունեությունը, տես 82.30 - աճուրդի անկախ կազմակերպիչների գործունեությունը, տես 82.99 - հաճախորդների ներգրավման ծրագրերի կառավարումը, տես 82.99 - սպառողական վարկերի և պարտքերի հարցերով խորհրդատվությունները, տես 88.99
75.00.0
Անասնաբուժական գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - գյուղատնտեսական կենդանիների բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը - տնային կենդանիների (շների, կատուների և այլ) բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեությունը Այդ գործունեությունը իրականացվում է որակյալ անասնաբույժների կողմից` անասնաբուժարաններում, մասնավոր կոնսուլտացիաներում, վիրահատարաններում, ինչպես նաև այցելելով գյուղատնտեսական ֆերմաները, շնանոցները, կենդանիների համար ապաստանները և այլն: - անասնաբույժների օգնականների և այլ օժանդակ անձնակազմի գործունեություն - կենդանիների ախտորոշման ծառայություններ - անասնաբուժական շտապ օգնության ծառայություններ: Բացառվում է` - գյուղատնտեսական կենդանիների խնամքի գործունեությունը, առանց անասնաբուժական ծառայությունների մատուցման, տես 01.62 - արհեստական բեղմնավորման հետ կապված գործունեությունը, տես 01.62 - ոչխարների խուզումը, տես 01.62 - տնային կենդանիների խնամքի գործունեությունը, առանց անասնաբուժական ծառայությունների մատուցման, տես 96.09

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.