Սեփական անշարժ գույքի առուվաճառք
Այս ենթադասը ներառում է`
- սեփական կամ այլ անշարժ գույքի` բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների, հողի, ոչ բնակելի շենքերի և շինությունների, ներառյալ ցուցասրահները, պահեստային և առևտրային սրահները, առուվաճառք
- հողատարածքի սահմանազատում, բաժանում մասերի, առանց հողատարածքի բարելավման:
Բացառվում է`
- հետագա վաճառքի համար նախատեսված շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, տես 41.10.0
- հողատարածքի բարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացումը, տես 42.99
Սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ
Այս ենթադասը ներառում է`
- սեփական կամ վարձակալված անշարժ գույքի` բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների, հողի, ոչ բնակելի շենքերի և շինությունների, ներառյալ ցուցասրահները, պահեստային և առևտրային սրահները, հանձնում վարձակալության
- տների, կահավորված կամ չկահավորված բնակարանների սպասարկում և տրամադրում համեմատաբար երկարատև բնակության համար` սովորաբար ամսական կամ տարեկան կտրվածքով
- սեփական գործունեության համար օբյեկտների շինարարության հետ կապված նախապատրաստական աշխատանքները
- շարժական բնակելի տնակների, բնակատեղերով տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար հողատարածքի շահագործում:
Բացառվում է`
- ոչ հիմնական բնակության համար հյուրանոցների, կահավորված սենյակների, գյուղացիական տնակների, լեռնատնակների, վրանային ճամբարների և այլ բնակատեղերի տրամադրումը, տես 55 հատվածը
Հանրակացարանների գործունեություն
Անշարժ գույքի գործակալություններ
Այս ենթադասը ներառում է`
- անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հանձնման միջնորդական ծառայություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
- անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հանձնման խորհրդատվական և գնահատման ծառայություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
- անշարժ գույքի պայմանական ավանդադրության պայմանագրերի կնքում:
Բացառվում է`
- իրավաբանական գործունեությունը, տես 69.10
Համատիրությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- բազմաբնակարան շենքերի, առանձնատների, բնակարանների շահագործման կառավարչական ծառայություններ
- բնակարանային վարձավճարների հավաքագրում:
Բացառվում է`
- իրավաբանական գործունեությունը, տես 69.10.0
- սպասարկման օժանդակ ծառայությունների մատուցումը` բոլոր տեսակի շենքերի ներքին տարածությունների ընդհանուր մաքրումը, հավաքումը, թեթև նորոգումը, անվտանգության և պաշտպանության ապահովումը և այլ, տես 81.10.0
Անշարժ գույքի կառավարում վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
Այս ենթադասը ներառում է`
- արդյունաբերական և առևտրային կառույցների, ոչ բնակելի շենքերի և շինությունների, հողային տիրույթների շահագործման կառավարչական ծառայություններ, վարձավճարների հավաքագրում:
Բացառվում է`
- իրավաբանական գործունեությունը, տես 69.10.0