ՀՀ կենտրոնական բանկի գործունեություն
Այս ենթադասը ներառում է՝
- ՀՀ արժույթի թողարկում, դրամաշրջանառության կազմակերպում և կարգավորում
- ՀՀ դրամավարկային քաղաքականության մշակում և իրականացում
- ՀՀ կառավարության բանկային սպասարկում, ֆինանսական գործակալական և խորհրդատվական ծառայություններ
- ՀՀ բանկերին վերջին ատյանի վարկատու
- բանկերի (նաև օրենքով նախատեսված դեպքում՝ այլ անձանց) լիցենզավորում, դրանց գործունեության կարգավորում և վերահսկում
- վճարահաշվարկային համակարգի գործունեության կարգավորում և վերահսկում
- ՀՀ միջազգային պահուստների տիրապետում, օգտագործում և տնօրինում
- Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ գործառնությունների իրականացում
Բանկերի գործունեություն
Այս ենթադասը ներառում է նաև`
- փոստային փոխադրագրային հաշվարկների (ժիրոհաշվարկների) և այլ ծառայությունների մատուցում խնայողական բանկերի կողմից
Դրամավարկային այլ միջնորդություն
Այս ենթադասը ներառում է`
- բնակարանների ձեռք բերման համար վարկերի տրամադրում, ավանդների ընդունում և տեղաբաշխում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների գործունեություն
- դրամական փոխանցումների հետ կապված գործունեություն:
Բացառվում է`
- բնակարանների ձեռքբերման համար վարկերի տրամադրման մասնագիտացված կազմակերպությունների գործունեությունը, որոնք չեն իրականացնում ավանդների ընդունում և տեղաբաշխում, տես 64.92.9
- առևտրային գործառնությունների հետ կապված վարկային քարտերի մշակումը և կարգավորումը, տես 66.19.0
Հոլդինգ ընկերությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է հոլդինգ ընկերությունների գործունեությունը` որպես վերահսկիչ փաթեթի սեփականատեր դուստր միավորումների կամ կազմակերպությունների ակտիվների տնօրինումը, ապահովելով այդ միավորումների կամ կազմակերպությունների կառավարումը և հսկումը:
Այս ենթադասում դասակարգվող հոլդինգ ընկերությունները չեն իրականացնում վարչարարակառավարչական գործառույթներ այն առևտրային կազմակերպությունների նկատմամբ, որտեղ այդ ակտիվները ներգրավված են և չեն կառավարվում այլ միավորների կողմից:
Բացառվում է`
- այլ կազմակերպությունների կամ միավորումների գործունեության հսկումը և կառավարումը, ռազմավարական և կազմակերպական պլանավորումը, տես 70.10
Վարկեր, դրամական միջոցներ տրամադրող և համանման ֆինանսական կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է արժեթղթերի և այլ ֆինանսական ակտիվների տարաբաշխման համար կազմավորված իրավաբանական անձանց գործունեությունը (բացի կառավարման ծառայությունների մատուցումը)` բաժնետերերի և վարկերից օգուտ ստացող անձանց (բենեֆիցիարների) անունից:
Ֆինանսական կապիտալի տարաբաշխումը իրականացնելիս հաշվի են առնվում ներդրումների որոշակի բնութագրիչները` բազմազանեցումը (ներդրումների բաշխումը տարբեր ֆինանսական գործիքների միջև` ռիսկայնության նվազեցման նպատակով), ռիսկերը, եկամտաբերության մակարդակը, գների տատանումները:
Այս կազմակերպությունները իրենց գործունեության արդյունքում ստանում են տոկոսային հասույթ, շահաբաժին կամ սեփականությունից ստացված այլ եկամուտներ, չմատուցելով կամ մատուցելով նվազագույն ծառայություններ և չստանալով ծառայությունների մատուցման համար վճարներ:
Այս ենթադասը ներառում է`
- բաց ներդրումային ընկերությունների գործունեություն
- փակ ներդրումային ընկերությունների գործունեություն
- վարկերի, գույքային կամ գործակալական հաշիվների կառավարում բենեֆիցիարների անունից, վարկային պայմանագրերի, մտադրությունների և միջնորդական պայմանագրերի հիման վրա
- միավորների վարկավորում հավատարմագրային հիմնադրամների կողմից:
Բացառվում է`
- վարկեր, դրամական միջոցներ տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, որոնց հասույթն ստանում են ապրանքների վաճառքից և ծառայությունների մատուցումից, դասակարգվում է հիմնական գործունեության համապատասխան դասերում
- հոլդինգ-ընկերությունների գործունեությունը, տես 64.20
- կենսաթոշակային ապահովությունը, տես 65.30
- հիմնադրամների կառավարումը, տես 66.30
Ֆինանսական վարձակալություն (լիզինգ)
Այս ենթադասը ներառում է`
- ֆինանսական վարձակալություն (լիզինգ), երբ այն մոտավորապես ընդգրկում է ակտիվների ենթադրյալ ծառայության ժամկետը և երբ վարձակալը հիմնականում ստանում է դրանց օգտագործումից բոլոր օգուտները և ստանձնում է բոլոր ռիսկերը, կապված դրանց տիրապետման հետ:
Ակտիվները կարող են կամ չեն կարող հետագայում վերազիջվել:
Նման վարձակալական պայմանագրերը ներառում են բոլոր կամ համարյա բոլոր ծախսերը, ներառյալ տոկոսները:
Բացառվում է`
- գործառնական վարձույթը, դասակարգվում է ըստ վարձակալության հանձնված ապրանքատեսակների, տես 77 հատվածը
Գրավատների գործունեություն
Այլ վարկերի տրամադրում
Այս ենթադասը ներառում է`
- սպառողական վարկերի տրամադրում
- երկարաժամկետ ֆինանսական փոխառությունների տրամադրում արդյունաբերությանը
- միջազգային առևտրի ֆինանսավորում
- դրամական փոխառությունների տրամադրում բանկային համակարգից դուրս
- բնակարանների ձեռքբերման համար վարկերի տրամադրման մասնագիտացված կազմակերպությունների գործունեությունը, որոնք չեն իրականացնում ավանդների ընդունում և տեղաբաշխում:
Բացառվում է`
- բնակարանների ձեռքբերման համար վարկերի տրամադրման մասնագիտացված կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրականացնում են նաև ավանդների ընդունում և տեղաբաշխում, տես 64.19
- գործառնական վարձույթի և վարձակալության (լիզինգի) հետ կապված գործունեությունը, դասակարգվում է ըստ վարձույթով հանձնված ապրանքատեսակների, տես 77 հատվածը
- անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեությունը, տես 94.99
Ֆակտորինգային գործունեություն
Այլ ֆինանսական միջնորդություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է`
- այլ տեսակի ֆինանսական միջնորդության ծառայություններ, հիմնականում կապված այլ ֆինանսական միջոցների տարաբաշխման հետ, բացառությամբ փոխառությունների տրամադրումը` սվոպների, օպցիոնների և ֆինանսական այլ գործիքների հետ կապված գործառույթներ
- ֆյուչերսային գործառնություններ իրականացնող ընկերությունների գործունեություն
- սեփական միջոցներով ներդրումային գործունեություն` կազմակերպություններում ռիսկային (վենչուրային) կապիտալի ներդրում, ներդրումային ակումբների և այլնի գործունեություն:
Բացառվում է`
- ֆինանսական վարձակալությունը, տես 64.91
- այլ անձանց անունից արժեթղթերի հետ գործառնությունները, տես 66.12
- անշարժ գույքի առուվաճառքը, սեփականություն հանդիսացող կամ վարձակալված անշարժ գույքի հանձնումը վարձակալության և այլ գործառնությունները, տես 68 հատվածը
- վարձավճարների գանձման և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործունեությունը, տես 82.91
- անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների կողմից անհատույց փոխատվությունների (նպաստների, դոտացիաների) տրամադրումը, տես 94.99
Կյանքի ապահովագրություն
Այս ենթադասը ներառում է`
- կյանքի ապահովագրության մշտական պարբերական մուծումների և ապահովագրական պոլիսների, անաշխատունակության, պատահական մահի կամ անդամահատման արդյունքում եկամուտների կորստի ապահովագրական պոլիսների վճարումների (զգալի խնայողության տարրով կամ առանց դրան) երաշխավորված տարաբաշխում
Ապահովագրություն, բացի կյանքի ապահովագրությունից
Այս ենթադասը ներառում է`
- բացի կյանքի ապահովագրությունից, այլ ապահովագրական ծառայությունների մատուցում` դժբախտ պատահարներից և հրդեհներից, հիվանդություններից, շրջագայության, սեփականության, ցամաքային, ջրային, օդային փոխադրումների, ֆինանսական միջոցների կորստի, քաղաքացիական պատասխանատվության և այլ
Կյանքի վերաապահովագրություն
Վերաապահովագրություն, բացի կյանքի վերաապահովագրությունից
Կենսաթոշակային ապահովություն
Այս ենթադասը ներառում է իրավաբանական անձանց (կենսաթոշակային ապահովության համակարգերի, հիմնադրամների և/կամ ծրագրերի), որոնց գործունեությունն ուղղված է կենսաթոշակային եկամուտներով ապահովմանը բացառապես իրենց ծառայողների կամ կազմակերպության անդամների համար:
Այն ներառում է որոշակի եկամուտներով կենսաթոշակային ապահովության համակարգերը, ինչպես նաև անհատական համակարգերը, որտեղ եկամուտները ուղղակիորեն որոշվում են անդամի կատարած վճարումներով:
Այս ենթադասը ներառում է`
- ծառայողի եկամուտների համակարգեր
- կենսաթոշակային հիմնադրամներ և համակարգեր
- կենսաթոշակների վճարման համակաեր:
Բացառվում է`
- կենսաթոշակային հիմնադրամների կառավարումը, տես 66.30
- պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգերը, տես 84.30.0
Ֆինանսական շուկաների կառավարում
Այս ենթադասը ներառում է`
- ֆինանսական շուկաների գործում և դրանց գործունեության վերահսկում, բացառությամբ պետական մարմինների կողմից իրականացվող վերահսկողությունը` ապրանքափոխանակման պայմանագրերի, ապրանքափոխանակման ժամկետային համաձայնագրերի կնքում, արժեթղթերի փոխանակում, ֆոնդային բորսաների գործունեություն, ապրանքների և արժեթղթերի օպցիոնային բորսաների գործունեություն
Ֆոնդային արժեքների հետ կապված բորսային գործառնություններ
Այս ենթադասը ներառում է`
- այլոց հանձնարարությամբ ֆինանսական շուկաներում գործառնությունների իրականացում (օրինակ` բորսային բրոքերների ծառայություններ) և դրա հետ կապված գործունեություն
- արժեթղթերի հետ կապված միջնորդային գործառնություններ
- ապրանքային պայմանագրերի հետ կապված միջնորդային գործառնություններ:
Բացառվում է`
- սեփական միջոցներով ֆինանսական շուկաներում գործառնությունների իրականացումը, տես 64.99
- վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով հիմնադրամների կառավարումը, տես 66.30
Արտարժույթի փոխանակման կետերի և համանման գրասենյակների գործունեություն
Ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեություն, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից
Այս ենթադասը ներառում է ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեությունը, չներառված ուրիշ խմբավորումներում՝
- ֆինանսական գործառնությունների (տրանսակցիաների) պրոցեսինգ և կարգավորման գործունեություն՝ ներառյալ վարկային քարտերով իրականացվող գործառնությունները,
- ներդրումային հարցերով խորհրդատվական ծառայություններ
- հիպոթեքային վարկերի հարցերով խորհրդատուների և միջնորդների գործունեություն
- վստահված անձանց, ֆիդուցիարների և պահառուների ծառայություններ վճարովի կամ պայմանագրային հիմունքով:
Բացառվում է`
- ապահովագրական գործակալների և միջնորդների գործունեությունը, տես 66.22
- հիմնադրամների կառավարումը, տես 66.30
Ապահովագրական ռիսկերի և վնասների գնահատման գործունեություն
Այս ենթադասը ներառում է ապահովագրության հետ կապված կազմակերպական ծառայությունների տրամադրումը (օրինակ` պայմանագրային ռիսկերի գնահատումը և վնասների փոխհատուցումը)`
- ապահովագրական պահանջների գնահատում` հիմնավորվածության ստուգում, ապահովագրերով փոխհատուցվող վնասների և կորուստների չափսերի գնահատում, վնասի գնահատում, փոխհատուցման վճարների համար թույլատրության տրամադրում
- ապահովագրական պահանջների կարգավորում:
Բացառվում է`
- անշարժ գույքի գնահատումը, տես 68.31
- այլ նպատակների համար գնահատումը, տես 74.90
- հետաքննությունների անցկացումը, տես 80.30
Ապահովագրական գործակալների և միջնորդների գործունեություն
Այս ենթադասը ներառում է`
- վաճառքի, բանակցությունների վարման կամ միջնորդության, ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի կնքման գործակալների և միջնորդների գործունեություն
Ապահովագրության և կենսաթոշակային ապահովությանն առնչվող այլ օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է ապահովագրության և կենսաթոշակային ապահովության հետ կապված կամ ապահովագրությանն անմիջական առնչվող գործունեությունը (բացի ֆինանսական միջնորդության, ապահովագրական հայցերի կարգավորման, ապահովագրական գործակալների գործունեության)` փրկված ունեցվածքի կառավարումը, այլ ապահովագրական ծառայությունները:
Բացառվում է`
- ծովի նավերի փրկարարական գործունեությունը, տես 52.22
Հիմնադրամների կառավարում
Այս ենթադասը ներառում է հիմնադրամների կառավարման հետ կապված գործունեությունը վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով անհատների, իրավաբանական անձանց և այլոց համար՝
- փոխադարձ հիմնադրամների (ներդրումային ընկերությունների կողմից կառավարվող բաց բաժնետիրական հիմնադրամներ) կառավարում
- այլ ներդրումային հիմնադրամների կառավարում
- կենսաթոշակային հիմնադրամների կառավարում