Գտնված: 20

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

IԿացության եվ հանրային սննդի կազմակերպում
55.10.1
Հյուրանոցների տրամադրման ծառայություններ
55.10.2
Մոթելների տրամադրման ծառայություններ
55.10.3
Հոսթելների տրամադրման ծառայություններ
55.20.1
Երիտասարդական ճամբարների և լեռնային բազաների գործունեություն
55.20.2
Մանկական ճամբարների գործունեություն
55.20.3
Հանգստյան տների գործունեություն
55.20.9
Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - գյուղական տնակներում և խրճիթներում, առանց լրացուցիչ հարմարությունների բնակատեղերի տրամադրում
55.30.0
Քեմպինգների, ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի տրամադրման ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - հանգստավայրերում, այդ թվում` ձկնորսության կամ որսորդության համար նախատեսված, վրանային ճամբարներում, քեմպինգներում կամ դրանց տարածքում կարճ ժամկետով բնակատեղերի տրամադրում - ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի ծառայություններ: Բացառվում է` - գյուղական տնակներում, խրճիթներում, երիտասարդական ճամբարներում և լեռնային բազաներում բնակատեղերի տրամադրումը, տես 55.20
55.90.0
Այլ հանգրվանների կազմակերպում
Այս ենթադասը ներառում է` - ժամանակավոր կամ տևական ժամանակով առանձին տեղի կամ համատեղ օգտագործման բնակատեղերի տրամադրում ուսանողներին, սեզոնային բանվորներին և նման այլ անձանց` ուսանողական և բանվորական հանրակացարաններում, գիշերօթիկ դպրոցներում, երկաթուղային ննջավագոններում, վարձակալված բնակարաններում կամ պանսիոններում
56.10.1
Ռեստորանների ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - ռեստորաններում պատրաստի սննդի և խմիչքների մատուցում, ուղեկցված համապատասխան սպասարկման ծառայություններով, երբեմն նաև տարբեր զվարճալի ծրագրերով - սրճարաններում, ինքնասպասարկման ճաշարաններում պատրաստի սննդի և խմիչքների մատուցում` տեղում սպառման համար Նշված կետերում պատրաստված սնունդը կարող է իրացվել նաև դուրս տանելու համար: - գնացքներում, նավերում, այլ տրանսպորտային միջոցներում ռեստորանների ծառայություններ, եթե դրանք մատուցվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Բացառվում է` - հանրային սննդի կազմակերպումը և սպասարկումը հավատարմագրային պայմանագրով, տես 56.29
56.10.2
«Արագ սննդի» կետերի ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - «արագ սննդի» կետերում, այդ թվում` բացօթյա, պաղպաղակ-սրճարաններում, շարժական կամ անշարժ տրանսպորտային միջոցներից, սննդի պատրաստման համար սարքավորված կրպակներից պատրաստի սննդի, այդ թվում՝ պաղպաղակի մատուցում: Բացառվում է` - առևտրի ավտոմատների միջոցով սննդի մանրածախ առևտուրը, տես 47.99
56.10.3
Պաղպաղակի վաճառք շարժական կետերից
56.21.0
Պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեություն
Այս ենթադասը ներառում է պայմանագրային հիմունքով պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների ծառայությունները, որոնք մատուցվում են սպառողի հետ նախօրոք համաձայնեցված պայմաններով` որոշակի տեղերում, որոշակի միջոցառումների սպասարկման համար: Բացառվում է` - առևտրի կետերի միջոցով վաճառքի համար արագ փչացող պատրաստի սննդամթերքի արտադրությունը, տես 10.89 - առևտրի կետերի միջոցով արագ փչացող պատրաստի սննդամթերքի առևտուրը, տես 47 հատվածը
56.29.1
Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - պայմանագրի հիման վրա, սովորաբար արտոնյալ գներով, սպասարկող ճաշարանների և խորտկարանների ծառայություններ` կազմակերպությունների, գրասենյակների, հիվանդանոցների, դպրոցական և համանման հաստատությունների համար
56.29.9
Հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - պայմանագրային հիմունքներով պատրաստի սննդի մատակարարում (օրինակ՝ տրանսպորտային ընկերություններին) - սպորտային և այլ կազմակերպություններին պատրաստի սննդի մատակարարում միջոցառումների սպասարկման համար: Բացառվում է` - առևտրի կետերի միջոցով վաճառքի համար արագ փչացող պատրաստի սննդամթերքի արտադրությունը, տես 10.89 - առևտրի կետերի միջոցով արագ փչացող պատրաստի սննդամթերքի առևտուրը, տես 47 հատվածը
56.30.1
Բարերի գործունեություն
56.30.2
Գարեջրատների, պանդոկների գործունեություն
56.30.3
Գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն՝ խմիչքների մատուցմամբ
56.30.4
Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք
56.30.9
Բարերի և խմիչքների մատուցման ծառայություններ այլ կետերից

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.