Գտնված: 51

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

HՓոխադրումներ եվ պահեստային տնտեսություն
49.10.1
Երկաթուղային միջքաղաքային (ներհանրապետական) մարդատար տրանսպորտի գործունեություն
49.10.2
Երկաթուղային միջպետական մարդատար տրանսպորտի գործունեություն
49.20.1
Երկաթուղային միջքաղաքային (ներհանրապետական) բեռնատար տրանսպորտի գործունեություն
49.20.2
Երկաթուղային միջպետական բեռնատար տրանսպորտի գործունեություն
49.31.1
Ավտոբուսներով ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.31.2
Միկրոավտոբուսներով ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.31.3
Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.31.4
Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.31.5
Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.31.6
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումներ
49.31.7
Տրոլեյբուսներով ուղևորափոխադրումներ
49.31.8
Ճոպանուղիներով ուղևորափոխադրումներ
Այս ենթադասը ներառում է` - ուղևորափոխադրումներ ճոպանաքարշերով, ճոպանուղիներով և այլն, եթե դրանք քաղաքային և մերձքաղաքային տրանսպորտային համակարգի մաս են կազմում
49.31.9
Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - ուղևորափոխադրումներ քաղաք-օդանավակայան կամ քաղաք-կայարան երթուղիներով
49.32.1
Տաքսու ներքաղաքային ուղևորափոխադրման ծառայություններ
49.32.2
Տաքսու ներմարզային ուղևորափոխադրման ծառայություններ
49.32.3
Տաքսու միջմարզային ուղևորափոխադրման ծառայություններ
49.32.4
Տաքսու միջպետական ուղևորափոխադրման ծառայություններ
49.39.1
Ավտոբուսներով ներհամայնքային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.2
Միկրոավտոբուսներով ներհամայնքային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.3
Ավտոբուսներով ներմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.4
Միկրոավտոբուսներով ներմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.5
Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.6
Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.7
Ավտոբուսներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.8
Միկրոավտոբուսներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ
49.39.9
Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում
49.41.1
Ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներ
49.41.2
Ավտոմոբիլային տրանսպորտի ներմարզային բեռնափոխադրումներ
49.41.3
Ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումներ
49.41.4
Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներ
49.42.0
Փոխադրման ծառայություններ
Այս ենթադասը ներառում է` - առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին մատուցվող ցամաքային տրանսպորտով փոխադրման ծառայություններ
49.50.0
Փոխադրում խողովակաշարերով
Այս ենթադասը ներառում է` - գազերի, հեղուկների, լուծույթների և համանման նյութերի փոխադրում խողովակաշարերով - պոմպակայանների գործունեություն: Բացառվում է` - բնական կամ արտադրված գազի, ջրի կամ գոլորշու փոխադրումը խողովակաշարերով, տես 35.22, 35.30, 36.00 - հեղուկների տեղափոխումը ցիստեռններով, տես 49.41
50.10.0
Ծովային և մերձափնյա ջրային մարդատար տրանսպորտի գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - ուղևորափոխադրումներ ծովային և մերձափնյա ուղիներով, ըստ չվացուցակի կամ արտաչվացուցակ ուղերթերով` ծովային ճամփորդության, զբոսաշրջային կամ զբոսանքի նավերով, լաստանավերով, ջրային տաքսիներով և այլ միջոցներով - ծովային և մերձափնյա ջրային մարդատար տրանսպորտի հանձնումը վարձակալության անձնակազմով (օրինակ` ձկնորսներին, ձկնորսության համար): Բացառվում է` - նավերում ռեստորանների և բարերի ծառայությունները, եթե դրանք մատուցվում են այլ կազմակերպությունների կողմից, տես 56.10, 56.30 - զբոսանավերի և զբոսանավակների հանձնումը վարձակալության առանց անձնակազմի, տես 77.21.0 - առևտրային նավերի և շոգենավերի հանձնումը վարձակալության առանց անձնակազմի, տես 77.34 - զբոսաշրջային նավերի վրա խաղատների («լողուն» խաղատներ) գործունեությունը, տես 92.00
50.20.0
Ծովային և մերձափնյա ջրային բեռնատար տրանսպորտի գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - ծովային և մերձափնյա ուղիներով բեռնափոխադրումներ, ըստ չվացուցակի կամ արտաչվացուցակ ուղերթերով - քարշիչ կամ հրող բեռնանավերի, լողուն հենահարթակների (օրինակ նավթային) և համանման միջոցների ծառայություններ - ծովային և մերձափնյա ջրային բեռնատար տրանսպորտի հանձնումը վարձակալության անձնակազմով : Բացառվում է` - բեռների պահումը և պահեստավորումը, տես 52.10 - նավահանգստի և այլ օժանդակ գործունեությունը` նավագնացության, նավատարի ծառայությունները, նավերի փրկման և վերհանման աշխատանքները և այլ, տես 52.22 - բեռների տրանսպորտային մշակումը, տես 52.24 - առևտրային նավերի և շոգենավերի հանձնումը վարձակալության առանց անձնակազմի, տես 77.34
50.30.0
Ներքին ջրային մարդատար տրանսպորտի գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - ուղևորափոխադրումներ գետերով, լճերով, ջրանցքներով և այլ ներքին ջրուղիներով, այդ թվում` նավակայանների մատույցներում - ներքին ջրային զբոսանավերի հանձնումը վարձակալության` անձնակազմով : Բացառվում է` - ներքին ջրային զբոսանավերի և զբոսանավակների հանձնումը վարձակալության առանց անձնակազմի, տես 77.21.0
50.40.0
Ներքին ջրային բեռնատար տրանսպորտի գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - բեռնափոխադրումներ գետերով, լճերով, ջրանցքներով և այլ ներքին ջրուղիներով, այդ թվում` նավակայանների մատույցներում - ներքին ջրային բեռնանավերի հանձնումը վարձակալության անձնակազմով: Բացառվում է` - բեռների տրանսպորտային մշակումը, տես 52.24 - ներքին ջրային առևտրանավերի կամ նավակների հանձնումը վարձակալության առանց անձնակազմի, տես 77.34
51.10.1
Օդային տրանսպորտով ներհանրապետական ուղևորափոխադրումներ
51.10.2
Օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրումներ
51.21.1
Օդային տրանսպորտով ներհանրապետական բեռնափոխադրումներ
51.21.2
Օդային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումներ
51.22.0
Տիեզերական տրանսպորտի գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - արբանյակների և տիեզերանավերի արձակում - ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ տիեզերքում
52.10.0
Պահեստավորում և պահում
Այս ենթադասը ներառում է` - բոլոր տեսակի ապրանքների պահման և պահեստավորման ծառայություններ` հացահատիկի շտեմարանների, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստների, սառնարան-պահեստների, զետեղարանների, պահեստարանների և այլ - ապրանքների պահում արտաքին առևտրային գոտիներում - ապրանքների պահում սառնարանային կայանքներում: Բացառվում է` - ավտոկայանտեղերի ծառայությունները, տես 52.21.2 - սեփականություն հանդիսացող պահեստային տնտեսությունների ծառայությունները, տես 68.20 - պահեստների հանձնումը վարձակալության, տես 68.20
52.21.1
Ցամաքային տրանսպորտի օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - ցամաքային տրանսպորտով ուղևորների, կենդանիների և բեռների փոխադրման հետ կապված տերմինալների` երկաթուղային կայարանների, ավտոկայանների, վերաբեռնման ապրանքային կայանների սպասարկում, երկաթուղային ենթակառուցվածքների ծառայություններ, ճանապարհների, կամուրջների, թունելների շահագործում - քարշակում և մանևրային գործողություններ - երթակարգավարական գործողություններ - խողովակաշարերով փոխադրման համար գազի հեղուկաց Բացառվում է` - բեռների տրանսպորտային մշակումը, տես 52.24
52.21.2
Ավտոմեքենաների և հեծանիվների կայանատեղերի շահագործում
Այս ենթադասը ներառում է` - ավտոմեքենաների և հեծանիվների կայանման համար կայանատեղերի շահագործում - ձմռանը բնակելի կցանքների պահպանման ծառայություններ: Բացառվում է` - փողոցներում, հրապարակներում ավտոմեքենաների կայանման համար վճարի գանձումը, տես 82.99.0
52.22.0
Ջրային տրանսպորտի օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - ջրային տրանսպորտով ուղևորների, կենդանիների և բեռների փոխադրման հետ կապված տերմինալների` նավահանգիստների և նավամատույցների սպասարկում, նավանցման ջրարգելակների շահագործում, նավագնացության, նավատարի և նավակառանման ծառայություններ, նավերի փրկման և վերհանման աշխատանքներ, փարոսների շահագործում: Բացառվում է` - բեռների տրանսպորտային մշակումը, տես 52.24 - զբոսանավերի կայանատեղերի ծառայությունները, տես 93.29
52.23.0
Օդային տրանսպորտի օժանդակ գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - օդային տրանսպորտով ուղևորների, կենդանիների և բեռների փոխադրման հետ կապված տերմինալների շահագործում, օդանավակայանների և օդային երթևեկության կառավարման, թռիչքադաշտի և այլ սպասարկման ծառայություններ - օդանավակայաններում հրդեհների մարման և կանխարգելման ծառայություններ: Բացառվում է` - բեռների տրանսպորտային մշակումը, տես 52.24 - օդաչուական դպրոցների գործունեությունը, տես 85.32.9, 85.33
52.24.0
Բեռների տրանսպորտային մշակում
Այս ենթադասը ներառում է` - ուղևորների ուղեբեռների և այլ բեռների բեռնման ու բեռնաթափման ծառայություններ, անկախ փոխադրումներն իրականացնող տրանսպորտային միջոցների տեսակից - նավերի բեռնման և բեռնաթափման ծառայություններ - երկաթուղային վագոնների բեռնման և բեռնաթափման ծառայություններ: Բացառվում է` - տերմինալների շահագործումը, տես 52.21, 52.22, 52.23
52.29.1
Մաքսային միջնորդների գործունեություն
52.29.9
Այլ օժանդակ տրանսպորտային գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - բեռների առաքում - ցամաքային, ջրային կամ օդային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպում կամ կազմակերպման միջոցառումների իրականացում - անհատական կամ խմբային բեռների առաքման կազմակերպում, ներառյալ բեռների բեռնումը, տեղ հասցնումը և խմբաքանակի հավաքումը - տրանսպորտային փաստաթղթերի և ուղեթղթերի ձևակերպում - ծովային բեռնափոխադրումների առաքիչների և օդային բեռնափոխադրումների գործակալների գործունեություն - նավերում կամ օդանավերում բեռնատեղերի վարձակալության միջնորդական գործառնություններ - բեռների մշակման գործառնություններ` բեռնափոխադրումների իրականացման ընթացքում բեռների պահպանման նպատակով դրանց ժամանակավոր փաթեթավորում, ժամանակավոր փաթեթվածքի քանդում, զննում, բեռնանմուշի վերցնում, կշռում և այ: Բացառվում է` - սուրհանդակային ծառայությունները, տես 53.20 - ցամաքային, ջրային կամ օդային բեռնափոխադրումների ապահովագրության հետ կապված գործունեությունը, տես 65.12 - զբոսաշրջային գործակալությունների գործունեությունը, տես 79.11 - զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, տես 79.12 - զբոսաշրջային օժանդակ գործունեությունը, տես 79.90
53.10.0
Փոստի ազգային օպերատորի գործունեություն
Այս ենթադասը ներառում է փոստի ազգային օպերատորի կողմից իրականացվող փոստային գործունեությունը: Այն ներառում է նաև ենթակառուցվածքների ծառայությունները, ներառյալ մանրածախ առևտրով զբաղվող կետերի ծառայությունները, սպասարկումը, տեսակավորման և մշակման սարքավորանքի շահագործումը, փոստային առաքանու հավաքումը և փոխադրումը փոստային բաժանմունքներ: Առաքանին ընդգրկում է փոստային նամակները, բացիկները, տպագրած նյութերը (թերթեր, պարբերական հրատարակություններ, գովազդային նյութեր և այլն), փաթեթները, ծանրոցները, փաստաթղթերը: Այս ենթադասը ներառում է` - ներհանրապետական և միջազգային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում փոստի ազգային օպերատորի կողմից, իրենց պատկանող մեկ կամ մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով - փոստային նամակների, բացիկների հավաքում փոստարկղերից կամ փոստային բաժանմունքներից: Բացառվում է` - փոստային համակարգում իրականացվող փոխադրագրահաշվարկը (ժիրոհաշվարկը), դրամարկղային ծառայությունները և անկանխիկ դրամափոխանցումները, տես 64.19
53.20.0
Այլ փոստային և սուրհանդակային գործունեություն
Այս ենթադասը ներառում է` - առաքանու (ներհանրապետական և միջազգային) ընդունում, մշակում, փոխադրում, տեղ հասցնում` այլ կազմակերպությունների կողմից (բացի փոստի ունիվերսալ ծառայություններ մատուցողների), իրենց պատկանող մեկ կամ մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև հասարակական տրանսպորտով - առաքանու հանձնում բնակության (գտնվելու) վայր Բացառվում է` - տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրման ծառայությունները, տես 49.20, 49.41, 50.20, 50.40, 51.21, 51.22

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.