Գտնված: 38

Գործունեության կոդեր

Հայաստանի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ

Հարցեք մեզ կոդի ընտրման մասին: Հարցեք մեզ

FՇինարարություն
41.10.0
Կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ
Այս ենթադասը ներառում է` - հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքները: Բացառվում է` - շենքերի շինարարությունը, տես 41.20 - ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես 71.1 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
41.20.1
Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերը, և այլ տեսակի բնակելի շենքերի շինարարություն - հասարակական և արտադրական շենքերի` ֆաբրիկաների, արտադրամասերի, գործարանների, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային դահլիճների, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերը, կրոնական նշանակության շենքերի շինարարություն - շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում - հիմքերի բետոնային աշխատանքներ: Բացառվում է` - արտադրական օժանդակ կառույցների շինարարությունը, բացի շենքերից, տես 42.99 - ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես 71.1 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
41.20.2
Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում
Այս ենթադասը ներառում է` - բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական ֆիզիկատեխնիկական, ճարտարապետա-գեղարվեստական, պատմական և գործառնական նշանակության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում, անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինումով, ինչպես նաև շահագործողական ցուցանիշների բարելավումով` առանց հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխման
41.20.3
Բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգում
Այս ենթադասը ներառում է` - բնակելի և ոչ բնակելի շենքերում շինարարական աշխատանքների և միջոցառումների իրականացում, ուղղված շենքի առանձին մասերի, ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների աշխատունակության և շահագործողական ցուցանիշների վերականգնմանը` առանց հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխման
41.20.4
Բնակելի և ոչ բնակելի շենքերի վերակառուցում, վերականգնում և ուժեղացում
Այս ենթադասը ներառում է` - շենքերի կամ կառուցվածքների, դրա առանձին մասերի նոր գործառնական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքներ, - շենքերի կամ կառուցվածքների կոնստրուկտիվ տարրերի վնասվելուն նախորդող սեյսմակայունության մակարդակի և շահագործողական ցուցանիշների ապահովմանն ուղղված շինարարական աշխատանքներ, - շենքերի կամ կառուցվածքների կոնստրուկտիվ տարրերի վերակառուցման միջոցով դրա սեյսմազինվածությունը գործող նորմատիվային պահանջներին համապատասխանեցմանն ուղղված շինարարական աշխատանքներ:
42.11.0
Ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն - խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում և այլ մակնշում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում - թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների շինարարություն: Բացառվում է` - փողոցների լուսավորման և էլեկտրական ազդանշանային սարքերի տեղադրումը, տես 43.21 - ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես 71.1 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
42.12.0
Երկաթուղիների և մետրոյի շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի) շինարարություն: Բացառվում է` - փողոցների լուսավորման և էլեկտրական ազդանշանային սարքերի տեղադրումը, տես 43.21 - ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես 71.1 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
42.13.0
Կամուրջների և թունելների շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - կամուրջների, այդ թվում` էստակադները, շինարարություն - թունելների շինարարությ։ Բացառվում է` - փողոցների լուսավորման և էլեկտրական ազդանշանային սարքերի տեղադրումը, տես 43.21 - հիդրոտեխնիկական թունելների շինարարությունը, տես 42.91.0 - ճարտարապետական և ճարտարագիտական նախագծման ծառայությունները, տես 71.1 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
42.21.0
Ջրային տնտեսության կառույցների շինարարություն
Այս ենթադասը ներառում է ջրի տեղափոխման, բաշխման համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների շինարարությունը՝ - ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների շինարարություն - ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն - ջրառ հորատանցքերի, արտեզյան ջրհորների հորատում: Բացառվում է` - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
42.22.1
Էլեկտրակայանների և Էլեկտրահաղորդման համակարգերի շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - հիդրոէլեկտրակայանների, ջերմաէլեկտրակայանների, հողմային, արևային և այլ տեսակի էլեկտրակայանների, ենթակայանների և համանման կառույցների շինարարություն - էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերի շինարարություն, մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների) անցկացում: Բացառվում է` - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
42.22.2
Հեռահաղորդակցական կապի կառույցների շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - հեռահաղորդակցական կապի օժանդակ կառույցների շինարարություն, հեռախոսահաղորդագծերի, քաղաքային ռադիոյի և հեռուստատեսության, այդ թվում մալուխային, համակարգչային ցանցերի հեռավոր հաղորդագծերի, օպտիկական մալուխների հավաքակցում
42.91.0
Ջրային կառույցների շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - ջրային ուղիների, նավակառանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն - հիդրոտեխնիկական թունելների շինարարություն - էլեկտրակայանների մաս կազմող հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն - հատակափորիչ աշխատանքներ - լողավազանների շինարարու Բացառվում է` - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
42.99.1
Սպորտային կառույցների շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլ տեսակի մարզադաշտերի, գոլֆի դաշտերի, թենիսի հարթակների շինարարություն
42.99.2
Գազամատակարարման կառույցների շինարարություն
Այս ենթադասը ներառում է` - մայրուղային և քաղաքային գազատար խողովակաշարերի հավաքակցում - գազալցակայանների շինարարություն - գազի և հեղուկ վառելիքի պահեստավորման կառույցների շինարարություն
42.99.9
Քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն, չներառված ուրիշ խմբավորումներում
Այս ենթադասը ներառում է` - զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից) շինարարություն - հողատարածքի հողաբարելավման աշխատանքների իրականացում` լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն: Բացառվում է` - արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրումը, տես 33.20 - հողատարածքների հետ կապված գործողությունները, բացի հողաբարելավման աշխատանքներից, տես 68.10 - շինարարական օբյեկտների հետ կապված նախագծերի ղեկավարման ծառայությունները, տես 71.1
43.11.0
Շենքերի կազմատում և քանդում
Այս ենթադասը ներառում է` - շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում
43.12.1
Շինարարական հրապարակի նախապատրաստում
Այս ենթադասը ներառում է` - շինարարական տարածքների մաքրում - հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն - շինարարական տարածքի ցամաքուրդ (դրեն։ Բացառվում է` - բնահողի ակտիվազերծումը, տես 39.00 - ջրային հորատանցքերի հորատումը, 42.21
43.12.2
Պայթեցման աշխատանքներ
43.12.3
Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
Այս ենթադասը ներառում է` - հանքարդյունահանման աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերից, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում - գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ): Բացառվում է` - նավթի և բնական գազի հորատանցքերի հորատումը, տես 06.10, 06.20 - բնահողի ակտիվազերծումը, տես 39.00 - ջրային հորատանցքերի հորատումը, 42.21 - հանքահորերի հորատանցումը, տես 43.99
43.13.0
Հետախուզական հորատում և գայլիկոնում
Այս ենթադասը ներառում է` - շինարարական նպատակներով հետախուզական հորատում և գայլիկոնում երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական աշխատանքների համար - ապարների նմուշների ընտրում, լաբորատոր հետազոտում: Բացառվում է` - նավթի և բնական գազի հորատանցքերի հորատումը, տես 06.10, 06.20 - հանքագործական և բացահանքերի շահագործման հետ կապված հետախուզական ծառայությունները` հորատանցքերի փորձնական հորատումը և գայլիկոնումը, տես 09.90 - ջրային հորատանցքերի հորատումը, 42.21 - հանքահորերի հորատանցումը, տես 43.99 - նավթի և բնական գազի պաշարների և նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեությունը, տես 71.12.9
43.21.1
Էլեկտրական համակարգերի հավաքակցում
Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի շենքերում, քաղաքացիական շինարարության կառույցներում էլեկտրական համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ - էլեկտրահաղորդագծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում - լուսավորման համակարգերի հավաքակցում - փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի հավաքակցում - օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի հավաքակցում - կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերը, տեղակայում և ստուգում: Բացառվում է` - էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական, բաշխման համակարգերի (մայրուղային կամ քաղաքային) շինարարությունը, տես 42.22 - անվտանգության էլեկտրոնային համակարգերի (օրինակ` ազդանշանային, հակահրդեհային) միջոցով հեռակառավարումը և վերահսկումը, ներառյալ համակարգերի տեղադրումը և սպասարկումը, տես 80.20
43.21.2
Հեռահաղորդակցական համակարգերի հավաքակցում
Այս ենթադասը ներառում է` - բոլոր տեսակի շենքերում, քաղաքացիական շինարարության կառույցներում հեռահաղորդակցական համակարգերի հավաքակցում - արբանյակային ալեհավաքների հավաքակցում - հակահրդեհային ազդանշանային համակարգերի հավաքակցում - հեռահաղորդակցական համակարգերի, արբանյակային ալեհավաքների և հակահրդեհային ազդանշանային համակարգերի նորոգման և սպասարկման ծառայություններ
43.22.1
Ջրամատակարարման համակարգերի հավաքակցում
Այս ենթադասը ներառում է` - շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի ու խողովակների հավաքակցում, հակահրդեհային և սիզամարգերի ջրի ցրցայտիչ համակարգերի տեղադրում - հավաքակցված խողովակաշարերի գործարկ Բացառվում է` - հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի հավաքակցումը, տես 43.21.1
43.22.2
Ջեռուցման, գազամատակարարման, օդի լավորակման համակարգերի հավաքակցում
Այս ենթադասը ներառում է` - շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (Էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի ու խողովակների, գազամատակարարման, շոգեմուղերի տեղադրում - հավաքակցված խողովակաշարերի գործարկում: Բացառվում է` - հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի հավաքակցումը, տես 43.21.1
43.29.1
Վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում
Այս ենթադասը ներառում է շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում ճարտարագիտական սարքավորանքի տեղադրումը (բացառությամբ ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու, օդի լավորակման համակարգերը և սարքավորանքը կամ արդյունաբերական մեքենաներն ու սարքավորանքը)` - շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում: Բացառվում է` - արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի հավաքակցումը, տես 33.20
43.29.9
Վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
43.31.0
Սվաղի աշխատանքներ
Այս ենթադասը ներառում է` - շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածերի տեղադրումը
43.32.0
Ատաղձագործական աշխատանքներ
Այս ենթադասը ներառում է` - դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից) տեղադրում - պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում - ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլն: Բացառվում է` - ավտոմատ պտտվող դռների տեղադրումը, տես 43.29
43.33.0
Հատակների ծածկապատում և պատերի երեսպատում
Այս ենթադասը ներառում է` - շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում) - հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով - հատակների ծածակապատում գորգե և լոլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսե, պատվածքներով - հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով - պատերի պաստառապատում
43.34.0
Ներկարարական և ապակեպատման աշխատանքներ
Այս ենթադասը ներառում է` - ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում - քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում - ապակիների, հայելիների և այլնի տեղադրո։ Բացառվում է` - լուսամուտների տեղադրումը, տես 43.32
43.39.0
Շինարարության ավարտական փուլի այլ աշխատանքներ։ Այս ենթադասը ներառում է` - շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ - ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ
Բացառվում է` - ներքին տարածքների գեղարվեստակոնստրուկտորական նախագծումը (դիզայներական աշխատանքները), տես 74.10 - շենքերի և այլ կառույցների ներքին մաքրման ընդհանուր աշխատանքները, տես 81.21 - արդյունաբերական շենքերի և այլ կառույցների ներքին և արտաքին մաքրման աշխատանքները, տես 81.22
43.91.0
Տանիքածածկման աշխատանքներ
Այս ենթադասը ներառում է` - տանիքի հավաքակցում (մոնտաժում) - տանիքի ծածկապատո։ Բացառվում է` - շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթ առանց գործարկուի (օպերատորի), տես 77.32
43.99.1
Շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփումը
43.99.2
Քարե և աղյուսե շարվածքի շարում
43.99.3
Շենքերի ապախոնավացում, տանիքածածկերի անջրանցիկության ապահովում
43.99.4
Շենքերի ճակատների հարդարում
43.99.5
Շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմով
43.99.9
Այլ մասնագիտացված շինարարական գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում

Կարող եք հարցել մեզ այս մասին

Մենք կպատասխանենք ձեզ այս մասին

Տնտեսական գործունեության տեսակների սկզբնական ցանկը հայերենով վերցված է armstat.am.