Ջրի հավաքում, մշակում և բաշխում
Այս ենթադասը ներառում է`
- ջրերի հավաքում գետերից, լճերից, ջրհորներից և այլն
- անձրևաջրերի հավաքում
- ջրամատակարարման նպատակներով ջրի մաքրում
- արդյունաբերական և այլ նպատակների համար ջրի վերամշակում
- ծովի և այլ աղի աղբյուրների ջրերի անալիացում ջրի արտադրության (որպես հիմնական արտադրանք) համար
- ջրի բաշխում ջրամատակարարման ցանցերի, մեքենաների և այլնի միջոցով
- ոռոգման ջրանցքների շահագործում:
Բացառվում է`
- գյուղատնտեսական նպատակների համար ոռոգման կայանքների շահագործումը, տես 01.61.1
- աղտոտումը կանխելու նպատակով կեղտաջրերի մաքրումը, տես 37.00.0
- խողովակաշարերով հեռավոր տարածությունից ջրի փոխադրումը, տես 49.50.0
Կոյուղի
Այս ենթադասը ներառում է`
- կենցաղային կոյուղաջրերի և անձրևաջրերի հավաքում, մշակում և հեռացում` հավաքիչների, պահեստարանների (ռեզերվուարների), կոյուղու ցանցի կամ այլ միջոցով (օրինակ` տրանսպորտային միջոցներով)
- կեղտաջրերի մշակում ֆիզիկական, քիմիական և կենսաբանական միջոցներով` լուծում, մզում, զտում, նստեցում և այլն
- կոյուղու ցանցի, կեղտաջրերի հավաքիչների, ջրհոս խողովակների տեխնիկական սպասարկում և մաքրում
- աղբահորերի, տղմազտիչների, պարզարանների դատարկում և մաքրում
- կենսազուգարանների սպասարկում
- արդյունաբերական և լողավազանների կեղտաջրերի մշակում:
Բացառվում է`
- աղտոտված միջավայրի, մակերևութային և գրունտային ջրերի ակտիվազերծումը, տես 39.00.0
- շենքերի անձրևաջրերի խողովակների մաքրումը, տես 43.22
Ոչ վնասակար թափոնների հավաքում
Այս ենթադասը ներառում է`
- աղբի բաքերից, աղբարկղերից, աղբատար մեքենաների և այլ միջոցով կենցաղային և արդյունաբերական ոչ վնասակար չտեսակավորված աղբի հավաքում, երբ աղբը պարունակում է վերականգնման ենթակա տարբեր նյութեր
- կրկնակի օգտագործման համար պիտանի նյութերի հավաքում
- հասարակական վայրերում տեղադրված աղբարկղերից աղբի տեղափոխում
- շենքերի և շինությունների քանդման արդյունքում առաջացած աղբի տեղափոխում
- շինարարական աղբի հավաքում և հեռացում
- մանածագործական արտադրամասերի թափոնի հավաքում և հեռացում
- ոչ վնասակար թափոնների տեղափոխման հարմարանքների շահագործում:
Բացառվում է`
- վնասակար թափոնների հավաքումը, տես 38.12.0
- ոչ վնասակար թափոնների թաղումը, տես 38.21
- նյութերի վերականգնման նպատակով (օրինակ` թղթի, պլաստմասսայի, խմիչքների դատարկ տարողությունների, մետաղների և այլնի) չտեսակավորված թափոնների տեսակավորման և մշակման սարքավորանքի շահագործումը, տես 38.32.0
Վնասակար թափոնների հավաքում
Այս ենթադասը ներառում է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար` պայթուցիկ, օքսիդիչ, դյուրավառ, թունավոր, գրգռիչ, քաղցկեղածին, քայքայիչ, վարակիչ և այլ նյութեր պարունակող պինդ և ոչ պինդ թափոնների հավաքումը, ինչպես նաև թափոնների նույնականացումը, մշակումը, փաթեթավորումը և մականշումը տեղափոխման նպատակով՝
- տրանսպորտային միջոցներում օգտագործված վնասակար տեխնիկական յուղերի հավաքում
- կենսաբանական հետազոտությունների արդյունքում առաջացած վնասակար թափոնների հավաքում
- ճառագայթաակտիվ թափոնների հավաքում
- օգտագործված մարտկոցների և այլ վնասակար թափոնների հավաքում
- վնասակար թափոնների տեղափոխման ծառայություններ:
Բացառվում է`
- վարակված կառույցների, հողատարածքների, բնահողի, ստորգետնյա ջրերի վերականգնումը և մաքրումը, օրինակ` անկիզաքարի հեռացումը, տես 39.00
Ոչ վնասակար թափոնների մշակում
Ոչ վնասակար թափոնների մշակում այլ եղանակով, կենսագազի արտադրություն
Ոչ վնասակար թափոնների մշակում այլ եղանակով, կենսաէթանոլի արտադրություն
Ոչ վնասակար թափոնների ոչնչացում
Ոչ վնասակար թափոնների մշակում և ոչնչացում այլ եղանակով, այլ կողմնակի մթերքի արտադրություն
Էլեկտրաէներգիայի և այլ էներգիայի արտադրություն կենսազանգվածի կիրառմամբ
Վնասակար թափոնների մշակում և ոչնչացում
Այս ենթադասը ներառում է պայթուցիկ, օքսիդիչ, դյուրավառ, թունավոր, գրգռիչ, վնասակար, քաղցկեղածին, քայքայիչ, վարակիչ նյութեր պարունակող, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար այլ պինդ և ոչ պինդ թափոնների վերացումը` նախապես դրանք ենթարկելով մշակման՝
- վնասակար թափոնների մշակման կայանքների շահագործում
- վարակված կենդանիների` կենդանի ու սատկած, մշակում և ոչնչացում
- վնասակար թափոնների այրում
- օգտագործված ապրանքների (օրինակ` սառնարանների) մշակում` վնասակար նյութերի ոչնչացման նպատակով
- օգտագործված ճառագայթաակտիվ միջուկային վառելիքի կամ այլ ճառագայթաակտիվ թափոնների (հիվանդանոցներից կամ այլ տեղերից տեղափոխման ընթացքում տրոհման ենթակա ճառագայթաակտիվ թափոնները) մշակում, ոչնչացում կամ պահում
- օգտագործված միջուկային վառելիքի հերմետիկացում, այլ մշակում և նախապատրաստում պահման համար:
Բացառվում է`
- միջուկային վառելիքի վերամշակումը, տես 20.13.1
- ոչ վնասակար թափոնների այրումը, տես 38.21
- բնահողի, ջրի ակտիվազերծումը, թունավոր նյութերի թունազերծումը, տես 39.00.0
Ջարդոնի մասնատում
Այս ենթադասը ներառում է տարբեր արտադրատեսակների` ավտոմեքենաների, նավերի, համակարգիչների, հեռուստացույցների և այլ սարքավորանքի ապամոնտաժումը` նյութերի վերականգնման նպատակով:
Բացառվում է`
- օգտագործված ապրանքների (օրինակ` սառնարանների) մշակումը` վնասակար նյութերի ոչնչացման նպատակով, տես 38.22.0
- կրկնակի օգտագործման համար մասերի ստացման և վերավաճառքի նպատակով ավտոմեքենաների, նավերի, համակարգիչների, հեռուստացույցների և այլ սարքավորանքի ապամոնտաժումը, տես բաժին G
Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար
Այս ենթադասը ներառում է մետաղական և ոչ մետաղական ջարդոնի, այլ թափոնների վերամշակումը՝ սովորաբար մեխանիկական և քիմիական եղանակներով երկրորդային հումքի ստացման համար, ինչպես նաև թափոնների ընդհանուր զանգվածից վերականգնման ենթակա նյութերի անջատումը և տեսակավորումը (առաջին փուլ) և վերամշակման ենթակա խառը նյութերի` թղթի, պլաստմասսայի, օգտագործված տարողությունների և այլնի տեսակավորումը (երկրորդ փուլ)՝
- հին ավտոմեքենաների, լվացքի մեքենաների, հեծանիվների և այլ մետաղական ջարդոնի մեխանիկական մանրացում
- խոշորաչափ մետաղե արտադրատեսակների (օրինակ` երկաթուղային վագոնների) մեխանիկական կտրատում
- օգտագործման ոչ ենթակա տրանսպորտային միջոցների, մետաղական թափոնի մանրատում
- ջարդոնի մեխանիկական մշակում, կտրատում և մամլում` ծավալների փոքրացման նպատակով
- լուսանկարչության թափոններից` սևեռակիչներից, լուսանկարչական ժապավեններից և թղթից մետաղների վերականգնում
- երկրորդային հումքի ստացման համար ռետինի վերամշակում (օրինակ` օգտագործված դողերի),
- երկրորդային հումքի ստացման համար պլաստմասսաների տեսակավորում և մանրացում` խողովակների, ծաղկամանների, սալերի և համանման արտադրատեսակների արտադրությունում օգտագործման նպատակով
- պլաստմասսե և ռետինե թափոնների մշակում (մաքրում, հալում, աղում) և վերածում հատիկների
- ապակու ջարդում, լվացում, տեսակավորում
- երկրորդային հումքի ստացման նպատակով այլ մնացուկների և թափոնների մանրացում, մաքրում, տեսակավորում
- օգտագործված սննդային յուղերի ու ճարպերի մշակում և վերածում երկրորդային հումքի, տնային և գյուղատնտեսական կենդանիների կերերի արտադրության համար
- երկրորդային հումքի ստացման նպատակով սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի արտադրության այլ թափոնների և մնացուկների վերամշակում:
Բացառվում է`
- սեփական կամ ոչ սեփական արտադրության երկրորդային հումքից նոր պատրաստի արտադրանքի արտադրությունը` օրինակ մշակված լաթերից մանվածքի մանումը, թղթի թափոնից թղթազանգվածի ստացումը, դողերի վերականգնումը, տես բաժին C-ի համապատասխան դասերը
- միջուկային վառելիքի վերամշակումը, տես 20.13.1
- թուջի կամ պողպատի ջարդոնի վերահալումը, տես 24.10.0
- տարբեր տեսակի թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.2
- ոչ վնասակար թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.21
- հետագա օգտագործման նպատակով, օրինակ` կոմպոստի արտադրության համար, օրգանական թափոնների մշակումը, տես 38.21
- էներգիայի ստացման համար ոչ վնասակար թափոնների այրումը, տես 38.21
- հիվանդանոցներից կամ այլ տեղերից տեղափոխման ընթացքում տրոհման ենթակա ճառագայթաակտիվ թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.22.0
- թունավոր, աղտոտված թափոնների մշակումը և ոչնչացումը, տես 38.22.0
- վերականգնված նյութերի մեծածախ առևտուրը, տես 46.77
Թափոնների վնասազերծում և այլ մշակում
Այս ենթադասը ներառում է`
- աղտոտված բնահողի, մակերևութային ու գրունտային ջրերի ակտիվազերծում, որն իրականացվում է տեղում կամ աղտոտված տարածքից դուրս` կիրառելով մեխանիկական, քիմիական կամ կենսաբանական մեթոդները
- արդյունաբերական գործարանների կամ տարածքների, ներառյալ միջուկային կայանքները և տարածքը, ակտիվազերծում
- պատահական աղտոտված մակերևութային ջրերի ակտիվազերծում և մաքրում, աղտոտվածքի հավաքման կամ քիմիկատների մշակման միջոցով
- հողի մակերևույթից, մակերևութային ու գրունտային ջրերում, ծովերում և օվկիանոսներում, ներառյալ առափնյա ջրերը, նավթային աղտոտվածքների մաքրում
- անկիզաքարի, կապարաներկերի և այլ թունավոր նյութերի վնասազերծում
- աղտոտվածքների վնասազերծման այլ մասնագիտացված ծառայություններ:
Բացառվում է`
- գյուղատնտեսությունում վնասատուների հետ պայքարը, տես 01.61
- ջրամատակարարման համար ջրի մաքրումը, տես 36.00
- ոչ վնասակար թափոնների մշակումը և վերացումը, տես 38.21
- վնասակար թափոնների մշակումը և վերացումը, տես 38.22
- փողոցների, հրապարակների, մայրուղիների և համանման տարածքների մաքրումը և ջրումը, տես 81.29